Մանկություն՝ կյանքի ամենալուսավոր էջը ✨ #Հունիսի1 #երեխաներիօր✨
Այսօր Կենտրոնի թիվ 22 գրադարանի ընթերցողները հյուրընկալվել էին Երևանի պատմության թանգարանում՝ մասնակցելով «Տիկնիկային պատմություններ» ցուցադրությանը։
Շնորհակալություն Երևանի պատմության թանգարանին ջերմ ընդունելության և գեղեցիկ օրվա համար։ 📚🎭✨
Կենտրոնի թիվ 22 գրադարան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանի պաշտոնական էջ
✅ ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1947թ.:
1972 թվականից գրադարանը գտնվում է Իսակովի 4 հասցեում: Գրադարանն ունի երկու գրապահոց, մեկ ընթերցասրահ և սպասարկման բաժին:
Թիվ 22 գրադարանի հիմնական գործունեություններից է՝ ընթերցողների հետ տանել մատենագիտական աշխատանքներ, ծանոթացնել գրադարան մուտք գործած գրականության հետ, կազմակերպել տարբեր միջոցառումներ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ: Բազմիցս կազմակերպվե
31/05/2026
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ՄՍԳԴ կենտրոնի «Փոքրիկ արտիստներ» թատերախումբը Կենտրոնի թիվ 22 գրադարանում ներկայացրեց Չարլի Չապլինի «Նամակը դստերը» բեմադրությունը։
Ներկայացումը լեցուն էր սիրո, հոգատարության, բարության և մարդկային արժեքների մասին կարևոր ուղերձներով՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ուշադրության, ջերմության և իր երազանքներն ազատորեն իրականացնելու հնարավորությանը։
Շնորհակալություն փոքրիկ արտիստներին գեղեցիկ ու հուզիչ օրվա համար։
28/05/2026
🇦🇲 Մայիսի 28-ը պարզապես պատմության օր չէ․
այն ժողովրդի կամքի, գոյատևման և հաղթելու մասին պատմություն է։
📖 Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանը շնորհավորում է Հանրապետության տոնի առթիվ։
Թող մեր անկախության արժեքը երբեք չմարի, իսկ հայրենիքի հանդեպ սերը փոխանցվի սերունդներին։
Փա՛ռք հերոսներին։
Կեցցե՛ Հայաստանը։ 🇦🇲
27/04/2026
Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանում ապրիլի 25-ին նշեցինք Քաղաքացու օրը՝ լեցուն մտքերով, զրույցներով և ներշնչանքով։
Բանախոս Վարդան Մկրտչյանն իր ներկայությամբ միջոցառմանը հաղորդեց յուրահատուկ ջերմություն ու խորություն։ Նրա յուրաքանչյուր խոսքը վերածվում էր մտորումների՝ ստիպելով վերաիմաստավորել քաղաքացու դերը, պատասխանատվությունն ու արժեքները։
Հանդիպումն ավելի գունեղ դարձավ Մանկապատենական ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի, ինչպես նաև Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ՝ լցնելով օրը երիտասարդ էներգիայով ու ստեղծագործ շնչով։
#ՔաղաքացուՕր
#Թիվ22Գրադարան
#ԿենտրոնՎարչականՇրջան
#ՔաղաքացիականՊատասխանատվություն
#Հանդիպում
#Թատրոն
#ՍունդուկյանԹատրոն
#ՎարդանՄկրտչյան
Ապրիլի 25-ին նշում ենք Քաղաքացու օրը 🇦🇲
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ կայուն և զարգացող պետությունը սկսվում է պատասխանատու քաղաքացուց։ Հարգանքը միմյանց նկատմամբ, օրենքի պահպանումն ու միասնականությունը մեր երկրի առաջընթացի կարևոր հիմքերն են։
Այս կապակցությամբ Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանում կկայանա միջոցառում, որի հյուրն է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
📚 Հրավիրում ենք միասին խոսելու քաղաքացիական պատասխանատվության, հասարակական արժեքների և մեր ընդհանուր ապագայի մասին։
#ՔաղաքացուՕր #Ապրիլի25 #ՊատասխանատուՔաղաքացի #Միասնականություն #ՕրենքիՊահպանում #Գրադարան #ԿրթականՄիջոցառում #ԿենտրոնՎարչականՇրջան #ՍունդուկյանիԹատրոն
03/04/2026
Ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրվա առիթով, Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հետաքրքիր և հիշարժան հանդիպում ժամանակակից հայ գրող Հայկ Աջապահյանի հետ։ Միջոցառմանը մասնակցում էին թիվ 80 և թիվ 24 դպրոցների սաները, ովքեր մեծ ոգևորությամբ էին սպասում հեղինակին։
Հանդիպման ընթացքում գրողը երեխաների հետ զրուցեց իր գրքերի, ստեղծագործական ճանապարհի և գրական աշխարհի մասին։ Նա սիրով պատասխանեց երեխաների հարցերին, կիսվեց իր մտքերով ու փորձով՝ ոգեշնչելով ներկաներին սիրել գիրքն ու ընթերցանությունը։
Միջոցառման ավարտին հեղինակը գեղեցիկ անակնկալ մատուցեց՝ նվիրելով գրադարանին իր հեղինակած բոլոր գրքերը։ Նա նաև անձամբ մշակեց դրանք՝ գրադարանային օրենքներին համապատասխան, ինչը միջոցառմանը հաղորդեց առանձնահատուկ ջերմություն և արժեք։
Այս օրը դարձավ ոչ միայն գրական տոն, այլև անմոռանալի հանդիպում, որը երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ։
#կարդա #արիգրադարան #ԿենտրոնԵրևան
🎭 Թատրոնի միջազգային օրը նշեցինք յուրահատուկ կերպով
Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանի նախաձեռնությամբ այցելեցինք Ազգային Տիկնիկային Թատրոն 🎭, որտեղ տեղի ունեցավ անմոռանալի հանդիպում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։
💬 Ջերմ մթնոլորտ, ոգեշնչող խոսքեր և արվեստի հանդեպ սեր՝ այս օրը դարձրեցին իսկապես հիշարժան։
#ԹատրոնիՄիջազգայինՕր #Մշակույթ #Թատրոն #Երևան #Ուսանողներ 🎭✨
02/04/2026
🎭 Թատրոնի միջազգային օրը նշեցինք յուրահատուկ կերպով
Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանի նախաձեռնությամբ այցելեցինք Ազգային Տիկնիկային Թատրոն 🎭, որտեղ տեղի ունեցավ անմոռանալի հանդիպում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։
✨ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները՝ դասախոս Յաննա Գաբրիելյանի ուղեկցությամբ, ունեցան բացառիկ հնարավորություն՝
🎙️ լսելու մասնագիտական փորձ
❓ տալու իրենց հետաքրքրող հարցերը
🎬 և բացահայտելու թատրոնի կախարդական աշխարհը ներսից
💬 Ջերմ մթնոլորտ, ոգեշնչող խոսքեր և արվեստի հանդեպ սեր՝ այս օրը դարձրեցին իսկապես հիշարժան։
#ԹատրոնիՄիջազգայինՕր #Մշակույթ #Թատրոն #Երևան #Ուսանողներ 🎭✨
01/04/2026
Գույները, անձրևանոցները և արվեստի կախարդանքը միավորվեցին մեկ օրվա մեջ…
☔🎨
Շնորհակալություն Սերգեյ Փարաջանովի թանգարանին՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից կանանց, գրադարանի, ՄՍԳԴ կենտրոնի աշխատակիցների համար կազմակերպված այս յուրահատուկ և ոգեշնչող նախաձեռնության համար։
20/03/2026
«Էդիտ Պրինտ հրատարակչության»նախաձեռնությամբ Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանում կայացավ հանդիպում, որին մասնակցեցին վարչական շրջանի դպրոցների գրադարանավարները։
Հանդիպումը դարձավ մասնագիտական փորձի փոխանակման, նոր գաղափարների քննարկման և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Admiral Isakov Avenue 4
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |
| Friday | 10:00 - 17:00 |
