Երևանի 11 գրադարան

Երևանի 11 գրադարան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի 11 գրադարան, Library, 3 Erebuni Street, Yerevan.

06/04/2020

Բանաստեղծուհի՝ Նարինե Ավագյանը առաջարկում է` մնալ տանը կարդալ գիրք 📖 և ֆիլմ դիտել 🎬:
Գրականությունն ու կինոն` որպես հավերժ ձեռք ձեռքի տված, միևնույնի տարբեր կողմերը կազմող ու միահյուսվող երևույթներ՝ ինքնազարգացման կարևոր ուղղություններից են:
Իսկ ճիշտ ընտրված գիրքն ու ֆիլմն` ինքնազարգացման կարևորագույն պայմանը:
- Եվ այսպես Նարինե Ավագյանը առաջարկում է`

📖 Հենրիկ Սենկևիչ | «Առանց դավանանքի»:

«Առանց դավանանքի», լեհ գրող Հենրիկ Սենկևիչի վեպը, որի հրատարակումից հետո Սենկևիչի հայտնիությունը հասավ իր գագաթնակետին: Վեպի հերոսները հեղինակի ժամանակակիցներն են: Վեպը առանց դավանանքի մարդկանց սերնդի մասին է: Վեպի հերոսը հարուստ ազնվական ընտանիքից սերված Լեոնն է: Նա խելացի է, տաղանդավոր, լավ կրթություն է ստացել, սակայն չի կարողանում կյանքում իր արժանի տեղը գտնել: Որոնումների մղումով մեկնում է Եվրոպա` ճանապարհորդության: Նա անվերջ ուսումնասիրությունների մեջէ, ուսումնասիրում է պատմությունը, շրջապատը, մարդկային հոգին: Խոր փիլիսոփայությամբ գործ է, որ շատ մտորելու տեղիք է տալիս…
✏️ Տկն. Ավագյանը նշեց. «Հասկացողի կյանքում, կարծում եմ, շատ բան կփոխի այս վեպը…Այն անընդհատ իմ սեղանին է եղել՝ տարիներ շարունակ…»։

🎬 Ջեյմս Մարշ | «Ամեն ինչի տեսություն»:

Քեմբրիջի համալսարանի շատ տաղանդավոր ուսանող Սթիվեն Հոքինգը զարմացնում է պրոֆեսորներին ՝ տեսական ֆիզիկայի գիտելիքներով: Սթիվենը հանդիպում է Ջեյնին: Նրանք սիրահարվում են…Ամեն ինչ լավ կլիներ, եթե անսպասելիորեն, բժիշկները մահացու ախտորոշում չտային Սթիվենին. Ամիոտրոֆիկ կողային սկլերոզ, որ կաթվածահար է անում մարմինը՝ հարձակվելով նյարդային համակարգի վրա...Սթիվենի ուղեղը մնում է գերազանց վիճակում, բայց մարմինը հետագայում կդառնա անկառավարելի, և նա չի կարողանա քայլել, խոսել …
Ըստ բժիշկների ՝ Սթիվենին ընդամենը երկու տարի է մնում ապրելու: Հետոն թողնում եմ, որպեսզի հետաքրքրությամբ դիտեք…
(Մեկնաբանություններում կթողնենք ֆիլմի հղումը)

✏️ Լիբերետո ակումբ

#Մշակութային
#մնատանը #գիրքկարդա


#մնատանը
#եղեքառողջ
Նարինե Ավագյան

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


3 Erebuni Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00