17/04/2026
Ապրիլի 17 - ին գրադարանում տեղի ունեցավ գրական - երաժշտական ցերեկույթ` նվիրված Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ծննդյան 120 ամյակին։ Միջոցառումն անցկացվում էր Ազգային գրադարանային շաբաթի և ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակներում։
Ներկաները դիտեցին Մանուշյանի կյանքի ու հեղափոխական - ազատագրական գործունեության մասին պատմող ֆիլմ, գրադարանավար Ծովինար Մկրտչյանը ներկայացրեց Մանուշյան-բանաստեղծին, իսկ գրադարանի ընթերցողներ Միլենան և Լյուդմիլան ասմունքեցին Մանուշյանի բանաստեղծությունները։
07/04/2026
Շնորհավոր ապրիլի 7-ը՝ Մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Այս գեղեցիկ օրը, որը համընկնում է Սուրբ Աստվածածնի Ավետման հետ, մաղթում ենք անսպառ առողջություն, մայրական ջերմություն, գեղեցկություն և երջանկություն բոլոր հայ կանանց ու մայրերին: Թող սերն ու բարությունը միշտ ուղեկցեն ձեզ։
08/03/2026
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8 🌷
Սիրելի կանայք,մայրեր, քույրեր ու աղջիկներ:Շնորհավորում ենք գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ։Գեղեցկությունը,սերը,երջանկությունը թող լինեն ձեր մշտական ուղեկիցները։
01/03/2026
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Վ.Տերյան
19/02/2026
Փետրվարի 19 - ին - ում նշվեց Գիրք նվիրելու օրը։
Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը պատվոգրեր շնորհել նախորդ տարում ընթերցանությամբ աչքի ընկած լավագույն ընթերցողներին։
2025 թվականի ճանաչվեցին Դանիել Րաֆֆու Քալաշյանը,Մարկ Արսենի Վարդանյանը,Միլանա Հրաչյայի Ամիրջանյանը,Մերի Գրիգորի Հակոբյանը և Տիգրան Սևակի Չոմոյանը։
Գրական ցերեկույթի ընթացքում երեխաները արտասանեցին,պատմեցին հետաքրքիր պատմություններ,դիպվածներ Հովհաննես Թումանյանի կյանքից,դիտեցին ֆիլմ,
օրվա խորհրդին համահունչ գրադարանին գրքեր նվիրեցին և իհարկե ստացան նվեր- գրքեր։
Օրը շատ տոնական էր📚📚
19/02/2026
Փետրվարի 19 - ին - ում նշվեց Գիրք նվիրելու օրը։
Առավոտյան գրադարանում հյուրընկալվեցին կրտսեր տարիքի ընթերցողները։Նրանք շրջեցին գրադարանում, ասմունքեցին,ցուցադրեցին փոքրիկ բեմադրություն Թումանյանի հեքիաթներից,դիտեցին Թումանյանի հեքիաթ - մուլֆիլմը։Օրվա խորհրդին համաձայն նվիրեցին և նվեր ստացան գրքեր։
31/12/2025
ՇՆՈՐՀԱՎՈ'Ր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 📚🌲🎉
07/10/2025
ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ📚ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7🌹
բառն առաջին անգամ օգտագործվել է Հունաստանում,որի հիմքում հունարեն արտահայտությունն է։Շատ հայտնի նշանավոր մարդիկ`պետության ղեկավարներ,գիտնականներ,գրողներ, եկեղեցու սպասավորներ,երաժիշտներ աշխատել են գրադարաններում` տարբեր դերակատարում ունենալով գրադարանագիտության զարգացման գործում։Բոլորին միավորել է մի հանգամանք,գրադարանն ընկալելով որպես իմացության առանցք` նրանք ծառայել են գրքին և մարդկության զարգացման առաջընթացին։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ,ՍԻՐԵԼԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ📚🌹
05/10/2025
🛎
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաև Հայաստանում, նշում են Ուսուցչի տոնը:
«ՈՒՍՈՒՑԻՉ»– բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր …
Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ…
22/09/2025
📚Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով գրադարանավարների վերապատրաստման ծրագիր, որը իրականացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ:
👥Ծրագրի բացմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի ղեկավար Ռուզան Տոնոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և այլք:
📚Վերապատրաստման մասնակիցներին և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շեշտելով, որ ծրագրի խորագիրը ամենևին պատահական չէ, և գրադարանները իսկապես պետք է լինեն ակտիվ համայնքային կենտրոններ: Նախարարը նաև ընդգծել է . «Սա ոչ միայն դրամաշնորհային ծրագիր է, որին մենք աջակցում ենք, այլ մի ամբողջական բարեփոխում է: Մենք վստահ ենք, որ չնայած բոլոր տեխնոլոգիական զարգացումներին, ընթերցանությունը, գրադարանը ոչ միայն չեն կորցնում իրենց նշանակությունը, այլև ձեռք են բերում յուրահատուկ կարևորություն>>։
Մեր գրադարանից վերապատրաստման դասընթացին մասնակցել է երիտասարդ գրադարանավարուհի Սոնա Դանիելյանը։
Նման միջոցառումները խիստ նպաստավոր են մտահորիզոնի ընդլայնման և նոր գիտելիքների ձեռքբերման հարցում։