02/06/2026
📢ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📍Հունիսի 22-ին կանցկացվի գնահատողի մասնագիտական որակավորում
#որակավորում
#գնահատում
Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության հերթական որակավորումը։
📅Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ (մինչև ժամը 18:00-ն` աշխատանքային օրվա ավարտը):
✅Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով ( https://e-request.am ), անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ հասարակ գրավոր ձևով տրված կամ նոտարական կարգով վավերացրած լիազորագրի հիման վրա:
📑Որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում «www.cadastre.am», մասնավորապես՝ «Որակավորում» բաժնի «Գնահատում» ենթաբաժնի «Որակավորման քննություններ» հատվածում:
✅Դիմումի ձևը ներբեռնելու և այլ մանրամասների համար անցեք հղումով՝ https://www.cadastre.am/vacancies/767։
01/06/2026
📏Որակավորման համար կարող եք դիմել մինչև հունիսի 4-ը
#չափագրում
#որակավորում
Հունիսի 22-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտեի Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքում (12-րդ հարկում) կանցկացվի քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառում հերթական որակավորումը։
✅Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ գեոդեզիական, մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա աշխատանքային գործունեության ստաժ:
✅Որակավորմանը մասնակցելու համար հայտատուների կողմից դիմումը և դիմումին կից փաստաթղթերը Կադաստրի կոմիտե են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով ( https://e-request.am/hy ):
📆Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 4-ը, մինչև 18:00-ն:
Հարցաշարերը տեղադրված են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում:
Դիմումի ձևը ներբեռնելու և այլ մանրամասների համար․
➡️ https://www.cadastre.am/vacancies/765:
28/05/2026
#Կադաստր
🇦🇲 Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» մեդալով պարգևատրվել են.
🔹ՀՀ Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Սամվելի Գասպարյանը,
🔹ՀՀ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Վլադիմիրի Գրիգորյանը:
https://share.google/be0VVFp9v063jRbpV
28/05/2026
🔹Մհեր Խաչատրյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
#Կադաստր
🇦🇲Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Աշոտի Խաչատրյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
https://share.google/gkfVmSopHOtxBI5pj
25/05/2026
🔹Պաշտոնական այցով Կադաստրի կոմիտեում է Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը
#միջազգային
#Համագործակցություն
ՀՀ Կադաստրի կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գործակալության (Agency for Geodesy, Cartography and Cadastre of the Republic of Moldova, AGCC) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը։
Այցի հիմնական նպատակն է երկու երկրների ոլորտային կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև կադաստրի, գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների կառավարման ոլորտներում համագործակցության զարգացումը։
Կոմիտեում կազմակերպված աշխատանքային հանդիպումների ընթացքում իրականացվել են մասնագիտական քննարկումներ և թեմատիկ ներկայացումներ՝ նվիրված անշարժ գույքի պետական գրանցման, գնահատման, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների, ինչպես նաև ոլորտում իրականացվող թվայնացման և տեխնոլոգիական արդիականացման գործընթացներին։
Այցի շրջանակում կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը մասնագիտական համագործակցության շարունակական զարգացման, փորձի փոխանակման ընդլայնման և ոլորտային արդյունավետ լուծումների ներդրման ուղղությամբ։
25/05/2026
#Կադաստր
🏓Մայիսի 23-ին Կադաստրի կոմիտեի աշխատողների Արհեստակցական կազմակերպությունը և Կադաստրի կոմիտեի աշխատակազմը «Դինամո» մարզադահլիճում կազմակերպել էին սեղանի թենիսի մրցաշար:
Մրցաշարին մասնակցեցին կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները:
🏆Ակտիվ մրցապայքարի արդյունքում առաջին 3 պատվավոր հորիզոնականները զբաղեցրեցին՝
🥇տնտեսական մասի պարետ Գարիկ Հախվերդյան,
🥈ավագ ռեգիստր Տիգրան Զահմանյան,
🥉արխիվի ավագ մասնագետ Սարգիս Հարեյան:
Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը հաղթողներին պարգևատրեց մեդալներով և պատվոգրերով:
20/05/2026
🔹Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեային
#միջազգային
Մայիսի 17–19-ը Բելգիայի Թագավորության Օստենդ քաղաքում անցկացվել է Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեան։
Գլխավոր ասամբլեան անցկացվում է յուրաքանչյուր տարի, որին ակտիվ մասնակցություն են ունենում կոմիտեի ներկայացուցիչները: Այն համախմբում է եվրոպական ազգային քարտեզագրական, կադաստրային և երկրատարածական տվյալների կառավարման ոլորտի կառույցների ներկայացուցիչներին:
2026 թվականի գլխավոր ասամբլեան առանձնահատուկ էր Հայաստանի համար․ ավելի քան 120 պատվիրակներին ներկայացվեց Հայաստանը` որպես հաջորդ տարվա գլխավոր ասամբլեան հյուրընկալող երկիր:
Միջոցառման շրջանակում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ են ունեցել եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ։
Անցկացվել են պանելային ինտերակտիվ քննարկումներ և կլոր սեղաններ, ներկայացվել են եվրոպական տարածական տվյալների զարգացմանն ու կիրառմանը վերաբերող շնորհանդեսներ։
19/05/2026
#Ազգայինժողով
#օրենսդրական
🔹Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրներից:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը ներկայացրել է, որ իրականացվել է գործնական խնդիրների մոնիտորինգ, եւ փորձ է արվել անդրադառնալ գործնականում արձանագրված խնդրահարույց հարցերի լուծմանը:
Առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված եւ կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, ինչպես նաեւ դրանց իրավաչափ ուղղման հետ կապված հարաբերությունները:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ հստակ գործիքակազմերի ապահովումը:
Նանե Ղազարյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:
Օրենսդրական այս փաթեթը ևս ստացել է դրական եզրակացություն: