ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Terri

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Terri

Share

Government Organization ԹԵԺ ԳԻԾ` (010) 511 379

Photos from ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia's post 28/05/2026

🇦🇲 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների հետ Հանրապետության օրվա առթիվ այցելել են Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Սարդարապատի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին

28/05/2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Հանրապետության օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ

Photos from ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia's post 27/05/2026

✅ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվեց 1,598,070.2 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:

22/05/2026

ՀՀ պետական բյուջեի միջոցներով այս տարի ևս մեկնարկել է զոհված, հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին, ինչպես նաև այն ընտանիքների երեխաներին, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր է, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաներին (երբ ծնողներից մեկը կամ տատը կամ պապը հանդիսանում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ) 7-ից 13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար ամառային հանգստի կազմակերպման պետական ծրագիրը։

7-13 տարեկան դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ վարչապետի 2026 թվականի N 439-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը։

2026 թվականի մայիսի 21-ին կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում հաստատվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակները՝ ընդհանուր 3200 երեխա՝ յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա հաշվարկով, 10-ական օր տևողությամբ։
Ճամբարային հանգստի հերթափոխերն իրականացվելու են հետևյալ ժամկետներով․

• առաջին հերթափոխ՝ հունիսի 20-29-ը,
• երկրորդ հերթափոխ՝ հունիսի 29-ից հուլիսի 08-ը։

Ծրագիրը նպատակ ունի ապահովելու երեխաների առողջ, անվտանգ և բովանդակալից ամառային հանգիստը՝ նպաստելով նրանց ֆիզիկական, սոցիալական և կրթական զարգացմանը, ինչպես նաև ստեղծելով հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի լիարժեք հանգստի կազմակերպման համար։

Photos from ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia's post 21/05/2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մայիսի 19-21-ին մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի (OPEC Fund) և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառումը կարևոր հարթակ է հանդիսանում՝ խթանելու պետական կառույցների զարգացման բանկերի և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցությունը։

Քննարկվել են ռազմավարական առաջնահերթությունները, ներդրումային քաղաքականությունները և տարածաշրջանային զարգացման հեռանկարները։

Տեխնիկական նիստերի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետներն ու քաղաքականության փորձագետները ներկայացրել են նորարարական մոտեցումներ, գործիքներ և լավագույն փորձը՝ նպաստելով մասնագիտական գիտելիքի փոխանակմանն ու կարողությունների զարգացմանը։

Միջոցառմանը ներկայացվել են հաջողված նախաձեռնություններ և ֆինանսավորման կիրառելի մոդելներ, որոնք կարող են ծառայել որպես օրինակ հետագա ծրագրերի մշակման և ներդրման համար։

19/05/2026

#Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցը՝ առաջ և հիմա 👇

18/05/2026

#Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոնը՝ առաջ և հիմա👇

15/05/2026

#Էջմիածին քաղաքի թիվ 4 մանկապարտեզը՝ առաջ և հիմա 👇

14/05/2026

#Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին՝ առաջ և հիմա

Photos from ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia's post 14/05/2026

✅ Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկավցեց 186 միլիոն ՀՀ դրամ։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Government House 3, Aram Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00