🎉 Շնորհավոր Հունիսի 1։
Մաղթում ենք, որ յուրաքանչյուր երեխա ունենա որակյալ կրթություն ստանալու հնարավորություն, բացահայտի իր տաղանդները, համարձակորեն երազի և օգտագործի գիտելիքը ի նպաստ իր լուսավոր ապագայի կառուցման։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոն
Հարկային, մաքսային և տարբեր ոլորտների արդի թեմաներով դասընթացներ
Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում:
Ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների համար դասընթացների կազմակերպում:
01/06/2026
📕 «Աշխատանքային օրենսդրության կիրառումը անձնակազմի կառավարման գործընթացներում, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ» թեմայով 2-օրյա դասընթացը տեղի կունենա հունիսի 9-ին և 11-ին, ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն և մասնակցության հայտ՝ https://src.training-center.am/dasyntacner/harkayin/ashxatanqayin-orensdrutyan-kirarumy
✔ Անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել և վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2026թ-ի հունիսի 9-ը ներառյալ (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399):
📧 Կարող եք հայտը ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
✔ Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով:
#ՊԵԿ #աշխատանքայինօրենսգիրք #դասընթաց
#վերապատրաստում
📕 ՊԵԿ Ուսումնական կենտրոնի «Ընթերցանության ակումբ»-ի ԵՐԿՐՈՐԴ հանդիպմանը քննարկելու ենք «Վախ ներշնչող հարկահավաքից դեպի հանրության կողմից սիրված ծառայություն մատուցող գործակալություն» գիրքը։
✔️ Գրքի ընտրության եւ հայերեն թարգմանության պատմությունը ներկայացնում են ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը եւ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։
🫱🏼🫲🏻 Գիրքը պետություն-հասարակություն երկխոսության, կառավարման, մտածելակերպի փոփոխության և ինստիտուցիոնալ մշակույթի մասին է։
🎯 Ուսումնական կենտրոնի նախաձեռնած «Ընթերցանության ակումբ»-ի նպատակն է ձևավորել և ամրապնդել այնպիսի մշակույթ, որտեղ ընթերցանությունից ստացված գիտելիքն ու իմաստությունը դառնում են կիրառելի, համատեղելի և փոխանցելի արժեքներ։
🌐 Գրքի հղումը՝ https://www.flipbookpdf.net/web/site/d625f4015ff69b351326cce95b65a120c40b8be7FBP27196252.pdf.html
#ԳրքիԱկումբ #Ընթերցանությանակումբ #Ուսումնականկենտրոն #ՊԵԿ
29/05/2026
📖 « Փոփոխությունների կառավարումը պետական համակարգում. դիմադրության հաղթահարում և աշխատակիցների ներգրավում» թեմայով դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակիցների կարողությունները՝ արդյունավետ պլանավորելու, իրականացնելու և վերահսկելու փոփոխությունները կազմակերպական և մասնագիտական միջավայրում։ Դասընթացը կենտրոնանում է փոփոխությունների նկատմամբ մարդկանց արձագանքների հասկացման, դիմադրության հաղթահարման և կայուն արդյունքների ապահովման վրա։
🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://src.training-center.am/dasyntacner/karoghutyunneri-zargacum/popoxutyunneri-karavarum
📩 Հայտը կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով:
#ՊԵԿ #պեկուսումնականկենտրոն #դասընթաց
#վերապատրաստում #փոփոխություններիկառավարում
29/05/2026
🎯 «Անձնային բրենդինգ, իմիջի ձևավորում» դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական գիտելիքների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում:
Արդյունքում կսովորեք՝
● ինչպես ստեղծել ուժեղ անձնային բրենդ,
● ինչպես ձևավորել վստահելի իմիջ,
● ինչպես արդյունավետ հաղորդակցվել և ազդել մարդկանց վրա։
🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://src.training-center.am/dasyntacner/karoghutyunneri-zargacum/andznayin-branding
📩 Հայտը կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով:
#ՊԵԿ #անձնայինբրենդինգ #դասընթաց
#վերապատրաստում
📕 Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ ամենամյա Կարիերայի տոնավաճառ:
Տոնավաճառի ընթացքում ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ներկայացրեց իր կրթական ծրագրերը, մաքսային, հարկային ծառայողի պատրաստման դասընթացների ընթացակարգերը, իսկ ՊԵԿ Անձնակազմի և կառավարման վարչության աշխատակիցները ներկայացրեցին հարկային և մաքսային համակարգերում աշխատանքի, մասնագիտական աճի հնարավորությունները և ոլորտում պահանջված հմտությունները։
🎯 Առանձնահատուկ մանրամասնությամբ ներկայացվեցին նաև հարկային և մաքսային ոլորտներում հետազոտական նախագծերի իրականացման/capstone project և պրակտիկայի անցկացման հնարավորությունները։
Ավելին՝ https://www.training-center.am/norutyunner/hah-karierai-tonavachar
#հհպեկուսումնականկենտրոն #կարիերայիտոնավաճառ #ամերիկյանհամալսարան
26/05/2026
🎯 «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ վստահության և փոխընդունելի արդյունքների կառուցում» թեմայով դասընթացը օգտակար և կիրառելի է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ բանակցողների համար: Դասընթացը լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ կերպով բանակցել իրենց շրջապատող մարդկանց հետ, խուսափել մանիպուլյացիաներից, բանակցություններում հասնել հաջողության և ստանալ առավելագույնը։
🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://src.training-center.am/dasyntacner/karoghutyunneri-zargacum/ardyunavet-banakcutyunner-vstahutyan-poxynduneli-ardyunqner
📩 Հայտը կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով:
#ՊԵԿ #դասընթաց
#վերապատրաստում #բանակցություններ #բանակցայինհմտություններ
26/05/2026
Սիրելի՛ հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով կունենանք «Ընթերցանության ակումբ»-ի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում «ՎԱԽ ՆԵՐՇՆՉՈՂ ՀԱՐԿԱՀԱՎԱՔԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» գիրքն ընթերցած մասնակիցները հնարավորություն կունենան կիսվելու իրենց մտքերով, խորհուրդներով և առաջարկներով։
Գիրքը պետություն-հասարակություն երկխոսության, կառավարման, մտածելակերպի փոփոխության և ինստիտուցիոնալ մշակույթի մասին է, որի արդյունքում հարկային մարմինը «վախ ներշնչող վերահսկող կառույցից» դարձավ դեպի հանրության վստահությունը վայելող ծառայողական կազմակերպության։
🎯 Ուսումնական կենտրոնի նախաձեռնած «Ընթերցանության ակումբ»-ի նպատակն է ձևավորել և ամրապնդել այնպիսի մշակույթ, որտեղ ընթերցանությունից ստացված գիտելիքն ու իմաստությունը դառնում են կիրառելի, համատեղելի և փոխանցելի արժեքներ։
Գրքի հղումը՝ https://www.flipbookpdf.net/web/site/d625f4015ff69b351326cce95b65a120c40b8be7FBP27196252.pdf.html
#ԳրքիԱկումբ #Ուսումնականկենտրոն #ՊԵԿ
📕 «Թվային ֆինանսներ, բլոկչեյն և կրիպտոակտիվներ» թեմայով 1-օրյա դասընթացը տեղի կունենա հունիսի 5-ին, ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն և մասնակցության հայտ՝ https://src.training-center.am/dasyntacner/ayl/tvayin-finansner-blokchain-criptoaktivner
✔ Անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել և վճարում կատարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին մինչև 2026թ-ի հունիսի 5-ը ներառյալ (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399):
📧 Կարող եք հայտը ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
✔ Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով:
#պեկուսումնականկենտրոն #թվայինֆինանսներ #դասընթաց
#բլոկչեյն #կրիպտոակտիվներ
25/05/2026
📖 ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ․․․․
«ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ որպես առաջնորդության և ազդեցության լծակ» դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և բազմակողմանի, ինչպես նաև զարգացնել սեփական անձի ինքնաճանաչողությունն ու ինքնակառավարումը:
🎯 Դասընթացը լավ հնարավորություն է նաև այն ղեկավար անձնակազմի և աշխատակիցների համար, ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց կառավարման հմտությունները, բարձրացնել թիմային և համագործակցային աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ավելի լավ հասկանալ ու ավելի կառուցողական կերպով համագործակցել գործընկերների հետ:
🔗 Դասընթացի մանրամասն նկարագրություն՝ https://src.training-center.am/dasyntacner/karoghutyunneri-zargacum/emocianeri-karavarum-arajnordutyan-azdecutyan-lcak
📩 Հայտը կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին (նշել մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե):
☎ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով:
#ՊԵԿ #էմոցիաներիկառավարում #դասընթաց
#վերապատրաստում
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ահարոնյան 12/3; Կոմիտաս 35, Իսակով 10
Yerevan
0069
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
