Dramaget

Dramaget

Share

Էջում ներկայացված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու արժույթը։

22/06/2026

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» պարբերական
💡 Հրատարակվել է Կենտրոնական բանկի «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը՝ հայերեն և անգլերեն: Այն նախատեսված է ինչպես դրամագիտությամբ հետաքրքրվող, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար:

• հայերեն տարբերակ՝https://www.cba.am/file_manager/Collector_Coins/CollectorCoins_2025_Arm.pdf
• անգլերեն տարբերակ՝
https://www.cba.am/file_manager/Collector_Coins/CollectorCoins_2025_Eng.pdf
Պարբերականում ամփոփված է 2025 թ. Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների, դրանց տեխնիկական չափանիշների, դրամահատարանների, մրցանակակիր հուշադրամների մասին տեղեկատվությունը:

22/06/2026

Ալեք Մանուկյանի 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ` ԿԲ-ից

Photos from Dramaget's post 22/06/2026

Կենդանակերպի նշաններ. Խեցգետին
Հունիսի 22-ից հուլիսի 22-ը աստղագիտական ժամանակահատվածը պատկանում է կենդանակերպի պատասխանատվությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկնող, զգայուն և խորհրդավոր նշանին՝ Խեցգետնին:

💡ՀՀ կենտրոնական բանկը 2007–2009 թթ․ թողարկել է «Կենդանակերպի նշանները» թեմայով հուշադրամների բացառիկ շարք՝ 12 տեսակի ոսկե և 12 տեսակի արծաթե հուշադրամներով, միևնույն դիմերեսով և յուրաքանչյուր նշանի համար տարբեր դարձերեսով:

• Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և կենդանակերպի նշանների խորհրդանիշները:
• Դարձերեսին համապատասխան նշանը՝ աստղազարդ երկնքի ֆոնին և նրա խորհրդանիշը:

«Խեցգետին» հուշադրամի թողարկման առավելագույն քանակը կազմել է՝
• ոսկե՝ մինչև 10 000 օրինակ
• արծաթե՝ մինչև 12 000 օրինակ

Նշված հուշադրամի ամբողջ խմբաքանակը «Դրամագետ» վաճառասրահում սպառվել է:
🔗Հուշադրամների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումներով` https://www.cba.am/hy/collector-coins/144 https://www.cba.am/hy/collector-coins/124

Photos from Dramaget's post 12/06/2026

💥Կենտրոնական բանկը հունիսի 16-ին շրջանառության մեջ է դնում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:

💡 Ալեք Մանուկյանը (1901–1996 թթ.) ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար է: Նրա նվիրատվությունների շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել և բարենորոգվել են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և ծերանոցներ, հիմնադրվել են հայագիտական ամբիոններ համալսարաններում, ինչպես նաև իրականացվել են հայապահպան և կրթամշակութային նշանակության բազմաթիվ ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամի թողարկմամբ համալրվում է ՀՀ հուշադրամների «Անվանի անհատներ» թեմատիկ շարքի «Պետական և հասարակական գործիչներ» ենթաթեման, որի ներքո 2017 թվականից սկսած թողարկվել են հայ բարերարներին նվիրված հուշադրամներ՝ «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Գալուստ Գյուլբենկյան-150», «Ջերարդ Լ.Գաֆէսճեան-100»:

🪙 Այս հուշադրամի թողարկմամբ հավերժացվում է անվանի բարերարի հիշատակը և ընդգծվում նրա հայրենանպաստ գործունեությունը:

• Դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:

• Դարձերեսին՝ Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները.

🔸 Անվանական արժեքը 10 000 դրամ
🔸 Մետաղը/հարգը ոսկի 900
🔸 Քաշը 8,6 գ
🔸 Տրամագիծը 22,0 մմ
🔸 Որակը պրուֆ
🔸 Դրամաշուրթը ատամնավոր
🔸 Թողարկման քանակը 300 հատ

❗️ ❗️ ❗️ԿԱՐԵՎՈՐ՝ հուշադրամի անվանական արժեքը վաճառքի գինը չէ։

🔗 «Ալեք Մանուկյան–125» ոսկե հուշադրամի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումով՝ https://www.cba.am/hy/collector-coins/364/
💳 Հուշադրամը կարող եք ձեռք բերել «Դրամագետ» վաճառասրահից՝https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf

2026 թ. ՀՀ փոստային մարմնի կողմից թողարկվել է նաև մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին:

09/06/2026

«Գալանտուս Արտյուշենկոյի»՝ բնության հմայքը հուշադրամի վրա

🌿 Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված «Գալանտուս Արտյուշենկոյի» (Galanthus artjuschenkoae) բույսը արժեքավոր տեսակ է, որի նրբագեղությունն արտացոլվել է նաև հուշադրամի վրա:

Այս հուշադրամը ոչ միայն ունի բարձր դրամագիտական արժեք, այլ նաև կրում է կարևոր ուղերձ ՝ հիշեցնելով բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին:

💡 «Գալանտուս Արտյուշենկոյի» հուշադրամը Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 2010 թ.՝ «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

• Դիմերեսին պատկերված են Գալանտուս Արտյուշենկոյի ծաղիկը և տերևը:
• Դարձերեսին՝ Գալանտուս Արտյուշենկոյի ծաղիկները և ցողունները:
Հուշադրամի ամբողջ խմբաքանակը «Դրամագետ» վաճառասրահում սպառվել է:
Ծրագրի շրջանակում թողարկվել են նաև այլ հուշադրամներ՝ «Քրքում Ադամի», «Լվածաղիկ Զանգեզուրի», «Արոսենի Հայաստանյան», որոնց կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

🔗 «Գալանտուս Արտյուշենկոյի»-ի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումով` https://www.cba.am/hy/collector-coins/153/

03/06/2026

Մենամարտի արվեստը. Ձյուդո
🔗Ձյուդոն ճապոնական ժամանակակից մարտարվեստի յուրահատուկ դրսևորումներից է, որին նվիրված հուշադրամ է թողարկվել:

Ձյուդոն մի ամբողջ փիլիսոփայություն է՝ անձի մտավոր, բարոյական, էթիկական և ֆիզիկական ներդաշնակ զարգացման ուղի, որի հիմքում 3 կարևոր սկզբունքներ են՝
• փոխօգնություն և փոխըմբռնում՝ ավելի մեծ առաջընթացի հասնելու համար,
• մարմնի և հոգու լավագույն օգտագործում,
• զիջում՝ հաղթելու համար։

💡 «Ձյուդո» հուշադրամը Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 2011 թ․՝ «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

• Դիմերեսին՝ Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը:
• Դարձերեսին՝ չորս մարզիկներ, որոնք կատարում են ձյուդո մարզաձևին հատուկ հնարքներ:

Ծրագրի շրջանակում թողարկվել են նաև այլ հուշադրամներ՝ «Ուշու», «Կարատե» և «Կոխ», որոնց կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

🔗 Հուշադրամի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումով` https://www.cba.am/hy/collector-coins/183/

💳 Հուշադրամը կարող եք ձեռք բերել «Դրամագետ» վաճառասրահից՝https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf

01/06/2026

😍Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր երեխաներին իրենց տոնի առթիվ և մաղթում անամպ մանկություն և ժպիտներ:

Photos from Dramaget's post 29/05/2026

🧐 Հետաքրքիր փաստեր Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920 թթ.) թղթադրամների՝ «լոնդոնյան ռուբլիների» և «Ճախարակի» մասին

📌Թղթադրամները թողարկվել են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Դրանց ձևավորումը կատարել են նկարիչներ Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաջյանը, իսկ տպագրությունն իրականացվել է Լոնդոնում՝ «Waterlow and Sons Ltd» ընկերության կողմից, ինչի արդյունքում ստացել են «լոնդոնյան ռուբլիներ» անվանումը:

📌Թվագրված լինելով 1919 թվականին՝ շրջանառության մեջ են մտել 1920-ի ամռանը: Աչքի են ընկնում յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի օգտագործմամբ, բարձր գեղարվեստական ճաշակով և տպագրության որակով:

📌250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը ժողովրդի մեջ և հավաքորդների շրջանում ստացել է «Ճախարակ» անվանումը, քանի որ թղթադրամի դարձերեսին պատկերված է ճախարակով թել մանող հայ գեղջկուհու կերպարը՝ Երևանի նորահարսի տարազով:

📌Կենտրոնական բանկը 1994 թ-ին թողարկել է արծաթե հուշադրամ՝ նվիրված այս թղթադրամին՝ https://www.cba.am/hy/collector-coins/38/

🏛️ Նշված հուշադրամը, ինչպես նաև պատմական թղթադրամները ցուցադրվում են Կենտրոնական բանկի Երևանի և Դիլիջանի Այցելուների կենտրոններում։

#ճախարակ

Photos from Dramaget's post 27/05/2026

💥Մայիսի 28-ը՝ Հանրապետության օր

108 տարի առաջ այս օրը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո իրականացավ հայ ժողովրդի անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը` 1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

💡 2018 թ. Կենտրոնական բանկը թողարկել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» և «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» արծաթե հուշադրամները՝ ընդգծելով Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման կարևորությունը հայ ժողովրդի պատմության և հարատևման գործում:

📍«Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» հուշադրամի վրա օգտագործված պատկերները
Դիմերեսին` Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:

Դարձերեսին` Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարության շենքը:
https://www.cba.am/hy/collector-coins/283/

📍«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» հուշադրամի վրա օգտագործված
պատկերները

Դիմերեսին` Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:

Դարձերեսին` Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:
https://www.cba.am/hy/collector-coins/284/

🔗 Նշված արծաթե հուշադրամների ամբողջ խմբաքանակը «Դրամագետ» վաճառասրահում սպառվել է:
2018 թ-ին ՀՀ փոստային մարմնի կողմից թողարկվել է գեղաթերթիկով նամականիշ՝ «Հայոց պետականություն. Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը» թեմայով:

Photos from Dramaget's post 21/05/2026

Կենդանակերպի նշաններ. Երկվորյակներ
💡Մայիսի 21-ից հունիսի 21-ը աստղագիտական ժամանակահատվածը պատկանում է կենդանակերպի բազմաբնույթ տաղանդներով օժտված և հետաքրքրասեր նշանին՝ Երկվորյակներին:

💡 ՀՀ կենտրոնական բանկը 2007–2009 թթ․ թողարկել է «Կենդանակերպի նշանները» թեմայով հուշադրամների բացառիկ շարք՝ 12 տեսակի ոսկե և 12 տեսակի արծաթե հուշադրամներով, միևնույն դիմերեսով և յուրաքանչյուր նշանի համար տարբեր դարձերեսներով:

• Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և կենդանակերպի նշանների խորհրդանիշները:
• Դարձերեսին համապատասխան նշանը՝ աստղազարդ երկնքի ֆոնին և նրա խորհրդանիշը:

«Երկվորյակներ» հուշադրամի թողարկման առավելագույն քանակը կազմել է՝
• ոսկե՝ մինչև 10 000 օրինակ
• արծաթե՝ մինչև 12 000 օրինակ

Նշված հուշադրամի ամբողջ խմբաքանակը «Դրամագետ» վաճառասրահում սպառվել է:
🔗 Հուշադրամների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումներով`
https://www.cba.am/hy/collector-coins/142
https://www.cba.am/hy/collector-coins/121/

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

https://www.cba.am/file.../Collector_Coins/Dramaget_arm.pdf,https://www.cba.am/file.../Collector_Coins/Dramaget_arm.pdf

Address


Deghatan Street 3
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00