03/06/2026
🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը (2026թ․)
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 24-ին և 27-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 27-28-ը,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին։
◾️Արարատ քաղաքում՝ մայիսի 23-26-ը:
◾️Գյումրի քաղաքում՝ մայիսի 23-ին, 25-ին և 27-ին։
◾️Հրազդան քաղաքում՝ մայիսի 24-26-ը և 28-ին։
03/06/2026
🚗💨Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 27-ից հունիսի 2-ը (2026թ․)
✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ մայիսի 27-ին, 29-31-ը,
◾️ Արաբկիրում` մայիսի 27-ին և 29-ին,
◾️ Նոր Նորքում՝ մայիսի 29-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 2-ին,
◾️ Նոր Նորքում` մայիսի 28-ին, 30-ին և հունիսի 1-2-ը,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
#Օդիորակ
03/06/2026
💦Հանրապետության գետերում ջրի ելքերը
📉Գետերի հոսքի տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում
👉 https://meteomonitoring.am/web/enviromental-monitoring/water-resources-surface-block/surface-quantity
#գետեր
02/06/2026
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ
📌 Մայիսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին։
✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական կայանի առօրյա գործունեությանը, եղանակային դիտարկումների իրականացման գործընթացին և տվյալների հավաքագրման ու փոխանցման համակարգին։
Մասնագետները ներկայացրել են օդերևութաբանական կայանի աշխատանքը, ցուցադրել օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, մթնոլորտային ճնշման, քամու ուղղության և արագության, ինչպես նաև տեղումների չափման համար նախատեսված սարքավորումները։
02/06/2026
🌊💧Ջրամբարների լցվածությունը հունիսի 2-ի դրությամբ (2026թ.) 🚰📊
#ջրամբարներ
✔️ Հետևեք մեզ նաև տելեգրամում։
Եղե՛ք տեղեկացված 👇
https://t.me/Armhydromet
02/06/2026
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ
📌 Մայիսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանը, ճանաչողական այցի շրջանակում, հյուրընկալել էր Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական կայանի գործունեությանը, դիտարկումների կազմակերպման գործընթացին և եղանակային տվյալների հավաքագրման կարևորությանը։ Նրանց ներկայացվել են կայանում կիրառվող օդերևութաբանական չափիչ սարքավորումները, դրանց նշանակությունն ու աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև այն հիմնական ցուցանիշները, որոնք պարբերաբար չափվում և գրանցվում են մասնագետների կողմից։
📚Ճանաչողական այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել օդերևութաբանության ոլորտին, խորացնել նրանց բնագիտական գիտելիքները և խթանել հետաքրքրությունը շրջակա միջավայրի ուսումնասիրության նկատմամբ։
01/06/2026
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ
📌 Մայիսի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանը, ճանաչողական այցի շրջանակում, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան №3 հիմնական դպրոցի:
✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են ագրոօդերևութաբանական կայանի չափիչ սարքավորումներին, դրանց աշխատանքի սկզբունքներին, դիտարկումների և գրանցումների գործընթացին։ Իրականացվել են նաև հողի ջերմաստիճանի և խոնավության որոշում տարբեր խորություններում։