ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Share

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էջ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձեւավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը

05/06/2026

📌 Ծրագրեր, որ փոխեցին Հայաստանը, երկրի զարգացման ընթացքն ու տեմպը։

Photos from ՀՀ ֆինանսների նախարարություն's post 05/06/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցում է ՎԶԵԲ 35-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին:

🔹 Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանը մասնակցել է «Դիմակայունությունից դեպի մրցակցություն. Հայաստանի ներդրումային նոր տեսլականը» խորագրով Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստին և հանդես եկել բացման խոսքով: Նիստը նվիրված է եղել մակրոտնտեսական կայունության, ընթացիկ բարեփոխումների և զարգացող ֆինանսական համակարգի պայմաններում կապիտալի շուկաների ընդլայնմանն ու տեղական ֆինանսական հաստատությունների կողմից ռազմավարական ծրագրերի ֆինանսավորման դերի ամրապնդմանը:

🔹 Էդգար Մկրտչյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ՎԶԵԲ-ի՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի տնօրեն Ռենե Վան Հելլի հետ՝ շնորհավորելով վերջինիս նույն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնելով արդյունավետ փոխգործակցության և ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդում Հայաստանի շահերը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի համար ՎԶԵԲ 2025-2030 թվականների ռազմավարությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ՎԶԵԲ ռազմավարական և տարածաշրջանային կապակցվածության ծրագրերում ՀՀ ներգրավվածությունը:

Photos from ՀՀ ֆինանսների նախարարություն's post 02/06/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և նույն վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Ստելլա Մկրտչյանը մասնակցել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված Ասիական տարածաշրջանային պետական պարտքի կառավարման ֆորումին:

🔹 Ֆորումի շրջանակներում Մարինե Մելիքյանը ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կառավարման բնագավառի ընթացիկ զարգացումները, օրենսդրական բարեփոխումները, մարտահրավերները, ինչպես նաև ծրագրերն ու սահմանված նպատակները:

Photos from ՀՀ ֆինանսների նախարարություն's post 29/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

🔹 Միջոցառման շրջանակներում կազմակերպված «Կապիտալի շուկաները՝ որպես տնտեսական փոխկապակցվածության կամուրջ» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ավագ Ավանեսյանն անդրադարձել է կապիտալի շուկաների դերին տնտեսական կապերի խորացման, ներդրումային հոսքերի ընդլայնման և ֆինանսական համակարգերի ինտեգրման գործընթացներում։

Photos from ՀՀ ֆինանսների նախարարություն's post 28/05/2026

📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով:

25/05/2026

📌 Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

🔹 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,128 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7 %-ով կամ 135.7 մլրդ դրամով:

🔹 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,002 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.6%-ով կամ 70.8 մլրդ դրամով:

🔹 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 125.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.9 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

🔗 Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4d5DXnL:

25/05/2026

📌 Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 տոկոսով։

25/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը համառոտ և մատչելի ձևով ներկայացրել է պետական գանձապետական պարտատոմսերի առանձնահատկությունները:

Photos from ՀՀ ֆինանսների նախարարություն's post 21/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Executive Offsite Vol.1: Building the next generation of organizations» խորագրով միջոցառմանը, որը միավորում է ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, խորհրդատվական, ՏՏ և մի շարք այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին։

🔹 Միջոցառման շրջանակներում նախարար Հովհաննիսյանը մասնակցել է «Կազմակերպությունները փոփոխվող տնտեսական և ֆինանսական միջավայրում» թեմայով քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արագ փոփոխվող տնտեսական պայմաններում կազմակերպությունների կայունության և աճի հավասարակշռմանը, մարդկային կապիտալի արդյունավետ կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մտածողության կարևորությանը։

🔹 Քննարկվել են նաև փոփոխվող տնտեսական միջավայրում կազմակերպությունների առավել ճկուն և մրցունակ գործելու հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Հովհաննիսյանը կարևորել է շարունակական զարգացման մշակույթը՝ ընդգծելով, որ կայուն հաջողության հասնելու ճանապարհին անհրաժեշտ է մշտապես ձգտել դեպի գերազանցություն։

Photos from ՀՀ ֆինանսների նախարարություն's post 21/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ստորագրել են «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը՝ 264.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որից ֆինանսավորման ոչ արտոնյալ մասը կազմում է 240 մլն ԱՄՆ դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ), իսկ արտոնյալ մասնաբաժինը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար որպես դրամաշնորհային միջոցներ՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)։

🔹 Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատված, 284.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը» նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:

🔹 Հաջորդիվ ստորագրվել է ՎԶՄԲ հավելյալ միջոցներով ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

🔹 Միաժամանակ, Ծրագրի իրականացման նպատակով Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի միջև ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ ՀՀ Կառավարության երաշխիքով: Երաշխավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի անունից՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


1 Melik Adamyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00