03/04/2026
✔️Աշխատանքի և սոցիլական հետազոտությունների ազգային ինստիտուտում այսօր ավարտվեց խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման հերթական դասընթացը։
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1961 թվականին: Ազգային ինստիտուտի գործունեության հիմնական նպատակն է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական, կիրառական հետազոտությունների իրականացումը, ոլորտի մասնագետների շարունակական կրթությունը, գիտավերլուծական և գործնական ունակությունների բարձ
03/04/2026
✔️Աշխատանքի և սոցիլական հետազոտությունների ազգային ինստիտուտում այսօր ավարտվեց խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման հերթական դասընթացը։
01/04/2026
🔶Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնակցությունը Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) միջոցառմանը
Մարտի 25–26-ը Ֆլորենցիայում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (European Training Foundation – ETF) Skills Lab Network of Experts ցանցի միջոցառման շրջանակում Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սարգսյանը մասնակցել է «From skills anticipation to policy action» թեմայով քննարկումներին և հանդես եկել պանելային ելույթով։
Քննարկման առանցքային հարցն էր՝ ինչպես ապահովել, որ հմտությունների պահանջարկի կանխատեսումը վերածվի քաղաքական որոշումների։
Ներկայացման ընթացքում ընդգծվել է, որ հմտությունների կանխատեսումը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն ուղղակիորեն կիրառվում է զբաղվածության ծրագրերի, կրթական քաղաքականության և պետական ռեսուրսների բաշխման մեջ։
Ներկայացվել են Հայաստանի կողմից ձևավորվող տվյալահեն համակարգի հիմնական ուղղությունները՝
• աշխատաշուկայի կանխատեսման մեխանիզմների զարգացում,
• ակտիվ զբաղվածության ծրագրերում արդյունքահեն ֆինանսավորման կիրառություն,
• կրթական համակարգի և գործատուների միջև կապի ուժեղացում։
Միջոցառումը հնարավորություն է տվել ներկայացնելու Հայաստանի փորձը, ինչպես նաև քննարկելու հետազոտության և քաղաքականության միջև կապերի ամրապնդման և հմտությունների զարգացման ճկուն համակարգերի ձևավորման հարցերը։
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը շարունակելու է աշխատանքը՝ ապահովելով վերլուծությունից դեպի քաղաքական որոշումներ անցումը։
27/03/2026
✔️Ձեզ ենք ներկայացնում ենք Սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի 3 տարիների կատարած աշխատանքը։
19/03/2026
📌 Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում հաջողությամբ ավարտվել է բժիշկների և հարբժշկական ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստման ծրագիրը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ուղղված ժամանակակից մոտեցումների կիրառմանը, գնահատման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը։ Ծրագիրը կարևոր քայլ է համակարգի զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
11/03/2026
📢 Հաստատվել է զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների նոր ազգային դասակարգիչը
2026 թ․ փետրվարին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների ազգային դասակարգիչը», որը հանդիսանում է աշխատաշուկայի կառավարման և հմտությունների քաղաքականության կարևոր համակարգային հիմք։
Դասակարգչի առաջին տարբերակը մշակվել և հաստատվել էր Ազգային ինստիտուտի կողմից դեռևս 2009 թ․՝ այն ժամանակ գործող միջազգային մոտեցումների հիման վրա։ Հետագա տարիներին իրականացվել են մի շարք վերանայումներ և ճշգրտումներ՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Վերջին տասնամյակում աշխատաշուկան ենթարկվել է էական կառուցվածքային փոփոխությունների․ զարգացել են նոր մասնագիտություններ, ձևավորվել են աշխատանքի նոր ձևաչափեր, փոխվել են պահանջվող հմտությունների և կարողունակությունների շրջանակները։ Այս համատեքստում 2023 թ․ մեկնարկել է դասակարգչի ամբողջական վերամշակման գործընթացը, որն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից՝ ՄԱԶԾ-ի Armenia National SDG Innovation Lab-ի հետ համագործակցության շրջանակում։
Մոտ երեք տարվա աշխատանքից հետո մշակվել և հաստատվել է նոր դասակարգիչը, որը հիմնված է եվրոպական ESCO համակարգի մոտեցումների վրա։ Այն առաջին անգամ մեկ միասնական համակարգում միավորում է զբաղմունքները, պաշտոնները և կարողունակությունները՝ ստեղծելով աշխատաշուկայի վերլուծության և կառավարման առավել ժամանակակից և ամբողջական գործիք։
Նոր դասակարգիչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ձևավորել զբաղվածության քաղաքականությունը, ուժեղացնել կրթության և աշխատաշուկայի միջև կապը, ինչպես նաև ապահովել կրթական ծրագրերի մշակման և հմտությունների զարգացման գործընթացների ավելի նպատակային և տվյալահեն կազմակերպում։
Դասակարգչի ներդրումը կարևոր քայլ է Հայաստանի աշխատաշուկայի ինստիտուցիոնալ արդիականացման և միջազգային մոտեցումներին համահունչ հմտությունների կառավարման համակարգի ձևավորման ճանապարհին։
Իրավական ակտը հասանելի է Arlis-ում։
Հղումը՝ https://arlis.am/hy/acts/222121/latest
06/03/2026
✔️Ձենք ենք ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի Մոնիթորինգի և գնահատման բաժնի վերջին 3 տարիների կատարած աշխատանքը։
27/02/2026
🔶Փետրվարի 25-ին և 26-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը Սոցիալական բարեկեցության քաղաքականության և հետազոտությունների եվրոպական կենտրոնի (Ավստրիա) հետ համատեղ կազմակերպել և անց է կացրել թեմայով միջազգային վեբինարը:
Վեբինարին մասնակցել են եվրոպական (Ավստրիա, Դանիա, Իսպանի, Հյուսիսային Մակեդոնիա) և հետխորհրդային երկրների (Մոլդովա, Վրաստան, Ուզբեկստան) պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչները:
🔹Վեբինարի ընթացքում ներկայացվել է մասնագիտական տնային խնամքի կազմակերպման և տրամադրման՝ մասնակից երկրներում ձևավորված փորձը, մեկնաբանվել են ոլորտի միջազգային իրավական կարգավորումները:
🔸Հայաստանյան կողմից վեբինարին մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտի անկախ հետազոտողներ և փորձագետներ:
26/02/2026
✔️Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կատարած աշխատանքը 2023-2025 թվականների ընթացքում։
23/02/2026
✔️Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականից առ այսօր ՀՀ հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման գործում մեր գրանցած հաջողությունները։ Ոլորտում ակտիվ աշխատանքները շարունակվում են։
10/02/2026
✔️Փետրվարի 9-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը հյուրընկալել էր Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սարգսյանը և տնօրենի տեղակալ Եվգինե Վարդանյանը ներկայացրել են Հայաստանում զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները, այդ բարեփոխումների շրջանակում Ազգային ինստիտուտի՝ որպես հետազոտական և վերապատրաստման կենտրոնի հիմնական դերակատարումը, ինչպես նաև պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին:
05/02/2026
📣❗️Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում մեկնարկում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի հերթական խմբի հավաքագրումը։
🖊Ընդունելությունն այս պահին բաց է.
📩📞Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք՝ 044 208353 հեռախոսահամարին կամ գրեք անձնական նամակ։
03/02/2026
📢 Հայտարարություն՝ փորձագետների ներգրավման վերաբերյալ
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մեկնարկում է բնակչության տարբեր խմբերի խնամքի ոլորտում ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները և համագործակցության է հրավիրում փորձագետների։
🔹 Փորձագետների հիմնական առաջադրանքներն են՝
• ապաինստիտուցիոնալացման միջազգային և տեղական փորձի ուսումնասիրություն
• գործողությունների և միջոցառումների փաթեթի մշակում՝ ըստ շահառու խմբերի
• միջոցառումների իրականացման ժամանակացույցի մշակում
• պատասխանատու կառույցների գործառույթների սահմանում
• միջգերատեսչական համագործակցության ձևաչափերի առաջարկում
• ֆինանսական գնահատման իրականացում
• համայնքահենք ծառայությունների զարգացման առաջարկների ներկայացում
🔹 Ներգրավվում են փորձագետներ հետևյալ ուղղություններով՝
• երեխաների խնամք
• տարեցների խնամք
• հաշմանդամություն ունեցող անձանց խնամք
• ֆինանսական ոլորտ
• իրավական ոլորտ
Փորձագետները կարող են դիմել անհատապես կամ խմբով։
📅 Առաջադրանքի կատարման վերջնաժամկետ՝ 1 հունիսի, 2026 թ.
📅 Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 13 փետրվարի, 2026 թ.
✔️Դիմելու ընթացակարգին, փորձագետներին ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով
https://drive.google.com/file/d/1BiSy5-KlP2Od3UQoj5Y8Fw0F1s-1tfqO/view?usp=drivesdk
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |