Armenian Aarhus Centers

Armenian Aarhus Centers

Share

Since 2002 according to the Understanding Memorandum signed between RA Ministry of Nature Protection and OSCE office in Yerevan Public Environmental Inform

23/03/2026

Անտառները կարևոր տեղ են զբաղեցնում յուրաքանչյուր երկրի տնտեսության մեջ։ Անտառային տնտեսությունը համարվում է այն ոլորտներից մեկը, որը միաժամանակ ապահովում է բնական ռեսուրսներ, աշխատատեղեր և նպաստում է կայուն զարգացմանը։

23/03/2026

2026 թվականի Ջրի համաշխարհային օրվա ՓԱՍՏԱԹԵՐԹ

💧 2026 թվականի Ջրի համաշխարհային օրվա ՓԱՍՏԱԹԵՐԹ

📌 Ջրի և գենդերային հավասարության վերաբերյալ երեք հիմնական ուղերձ

Համաշխարհային ջրային ճգնաժամը ազդում է բոլորի վրա, սակայն ոչ հավասար կերպով։ Այնտեղ, որտեղ մարդիկ չունեն անվտանգ խմելու ջրի և սանիտարիայի նկատմամբ իրենց հիմնարար իրավունքները, անհավասարությունները խորանում են, և դրա ծանրությունն առավելապես կրում են կանայք և աղջիկները։ Ժամանակն է, որ ջրային լուծումների կենտրոնում լինեն կանայք և աղջիկները։

Կանայք պետք է ձևավորեն ջրի ապագան։ Ջրամատակարարման ծառայությունները պետք է դիմակայեն կլիմայի փոփոխությանը և բավարարեն բոլորի կարիքները։ Անհրաժեշտ է փոխակերպող, իրավունքների վրա հիմնված մոտեցում ջրային ճգնաժամի հաղթահարման համար, որտեղ կանանց ձայնը, առաջնորդությունը և գործելու կարողությունը լիարժեք ճանաչված են։

Որտեղ ջուրը հոսում է, այնտեղ հավասարությունն աճում է։ Երբ կանայք և աղջիկներն ունեն հավասար ձայն ջրային որոշումների կայացման գործընթացում, ծառայությունները դառնում են ավելի ներառական, կայուն և արդյունավետ։ Պետք է ներդրում անել կանանց առաջնորդության մեջ, որպեսզի ջուրը դառնա շարժիչ ուժ՝ ավելի առողջ, բարեկեցիկ և գենդերային հավասարությամբ ապագայի համար, որից կշահենք բոլորս։

🌍 Ներկայումս աշխարհում 1.8 միլիարդ մարդ դեռևս չունի խմելու ջուր իր բնակավայրում, և յուրաքանչյուր երեք տնային տնտեսություններից երկուսում կանայք են պատասխանատու ջրի հավաքման համար։

⏳ 53 երկրում, ըստ հասանելի տվյալների կանայք և աղջիկները օրական ծախսում են 250 միլիոն ժամ ջրի հավաքման վրա, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է տղամարդկանց և տղաների ցուցանիշը։

🏥 Աշխարհում նորածինների մահերի մոտ 43%-ը տեղի է ունենում Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայում, որտեղ առողջապահական հաստատությունների միայն կեսն ունի ջրաղբյուր տեղում։

⚠️ 380 միլիոն կին և աղջիկ, կամ աշխարհի իգական սեռի բնակչության 9.5%-ը, ապրում են ջրային բարձր կամ ծայրահեղ սթրեսի պայմաններում, և կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այս թիվը կհասնի 674 միլիոնի՝ 33 երկրներում։

🔗 Ջրի համաշխարհային օրվա 10 կարևոր փաստերի և օրվա թեմային նվիրված հիմնական փաստերի վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք նայել հղումով կից ՓԱՍՏԱԹԵՐԹԸ՝

https://meteomonitoring.am/file/globalFiles/water-monitoring.pdf

#Ջրիհամաշխարհայինօր #Всемирныйденьводныхресурсов #ՋուրևԳենդեր

23/03/2026

Մարտի 23-ը համաշխարհային օդերևութաբանական օրն է
📢Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում տվյալ պահին ակտուալ որևէ թեմայի վրա: 2026թ. օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ «Դիտարկելով այսօր՝ պաշտպանում ենք վաղը»։

🌍🌦️Մարտի 23-ը համաշխարհային օդերևութաբանական օրն է

📢Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում տվյալ պահին ակտուալ որևէ թեմայի վրա: 2026թ. օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ 👉 «Դիտարկելով այսօր՝ պաշտպանում ենք վաղը»։

❗Այսօր օդերևութաբանությունն այլևս պարզապես նկարագրական գիտություն չէ․ այն դարձել է կանխատեսումների և գլոբալ փոփոխությունների հետևանքների մեղմացման կարևորագույն գործիք։

🛡️Օդերևութաբանական դիտարկումներն ու կանխատեսումները կարևոր դեր ունեն բնական վտանգների նվազեցման, ինչպես նաև մարդկության անվտանգության ու բարեկեցության ապահովման գործում։

❤️Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր օդերևութաբանական կայաններ, արբանյակներ և ռադիոզոնդեր հավաքում են մեծածավալ տվյալներ՝ մթնոլորտի և օվկիանոսների վիճակի վերաբերյալ։ Սակայն դրանց իրական արժեքը բացահայտվում է այն ժամանակ, երբ տվյալները վերածվում են ճշգրիտ կանխատեսումների և ժամանակին տրվող նախազգուշացումների, որոնք օգնում են փրկել մարդկային կյանքեր և պաշտպանել տնտեսությունը։

📈Ժամանակակից մոդելների շնորհիվ այսօր հնարավոր է կանխատեսել վտանգավոր եղանակային երևույթները, զգուշացնել ջերմային ալիքների մասին և հետևել տեղումների երկարաժամկետ փոփոխություններին։ Այս տեղեկատվությունը կարևոր է ինչպես մարդկանց առօրյա կյանքում, այնպես էլ տնտեսության առանցքային ոլորտներում՝ գյուղատնտեսությունում, ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ համակարգերի պլանավորման մեջ։

🌐Ժամանակակից օդերևութաբնությունը շատ ավելին է, քան եղանակի կանխատեսումը։ Այն վաղ նախազգուշացման գլոբալ համակարգ է, որը օգնում է կանխատեսել ռիսկերը և հարմարվել արագ փոփոխվող մոլորակի պայմաններին։

👉«Պաշտպանում ենք վաղը» սկսվում է այսօր՝ մթնոլորտում☁️, օվկիանոսներում🌊 և ցամաքում🌍 տեղի ունեցող գործընթացների նկատմամբ շարունակական ու ճշգրիտ դիտարկումներից։

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն 09/03/2026

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) հայտնաբերման և վերահսկման հարցերով ուսումնական այց Վիեննա

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը մարտի 11-ից 13-ը կայցելի Վիեննա՝ մասնակցելու գենետիկորեն ձևափ...

25/11/2025

Տերևներն այրելու վտանգները․ ինչու է պետք խուսափել այս սովորությունից
Հարգելի քաղաքացիներ, աշնանը տարածքը մաքրելու հեշտ ձև համարելով` շատերն այրում են չոր տերևներն ու ընձյուղները։ Սակայն, տերևների այրումը ոչ միայն անօրինական է, այլև լուրջ վնաս է հասցնում ձեր իսկ առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին։
♨️ Վտանգավոր քիմիական նյութերի արտանետում
Չոր տերևները այրվելիս մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա և ծանրացնել ասթմայի և սրտանոթային հիվանդությունների ընթացքը։
🌫 Օդի աղտոտում և մառախուղ
Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։ Դրանք երկար ժամանակ կախված են մնում օդում և վատացնում տեսանելիությունը ու օդի որակը՝ հատկապես բնակելի տարածքներում։
🌳 Էկոլոգիական վնաս
Տերևների այրումը`
վատթարացնում է հողի բնական բերրիացումը,
ոչնչացնում է օգտակար միկրօրգանիզմները,
վնասում է միջատներին ու կենդանիներին, որոնք ապաստան են գտնում տերևների տակ։
🔥 Հրդեհների բարձր ռիսկ
Անգամ թույլ քամին կարող է կայծը տեղափոխել այլ տարածք և առաջացնել անտառային կամ խոտածածկ տարածքների մեծ հրդեհ։ Հաճախ են դեպքերը, երբ խեշոր հրդեհներ սկսվում են հենց տերևների անզգուշորեն այրումից։
♻️ Ի՞նչ անել փոխարենը
Տերևներն օգտագործել հումուս կամ կոմպոստ պատրաստելու համար,
Թողնել ծառերի տակ՝ որպես բնական պարարտանյութ,
Տեղափոխել համայնքային աղբավայր կամ թափոնների վերամշակման տարածքներ։
❗️ Հարգելի քաղաքացինե´ր,
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է նաև օրենքով:
Խախտման դեպքում.
Քաղաքացիների նկատմամբ - նախազգուշացում կամ 50.000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ - 200.000 դրամ տուգանք:

❗️❗️❗️

Տերևներն այրելու վտանգները․ ինչու է պետք խուսափել այս սովորությունից

Հարգելի քաղաքացիներ, աշնանը տարածքը մաքրելու հեշտ ձև համարելով` շատերն այրում են չոր տերևներն ու ընձյուղները։ Սակայն, տերևների այրումը ոչ միայն անօրինական է, այլև լուրջ վնաս է հասցնում ձեր իսկ առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին։

♨️ Վտանգավոր քիմիական նյութերի արտանետում

Չոր տերևները այրվելիս մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա և ծանրացնել ասթմայի և սրտանոթային հիվանդությունների ընթացքը։

🌫 Օդի աղտոտում և մառախուղ

Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։ Դրանք երկար ժամանակ կախված են մնում օդում և վատացնում տեսանելիությունը ու օդի որակը՝ հատկապես բնակելի տարածքներում։

🌳 Էկոլոգիական վնաս

Տերևների այրումը`

վատթարացնում է հողի բնական բերրիացումը,

ոչնչացնում է օգտակար միկրօրգանիզմները,

վնասում է միջատներին ու կենդանիներին, որոնք ապաստան են գտնում տերևների տակ։

🔥 Հրդեհների բարձր ռիսկ

Անգամ թույլ քամին կարող է կայծը տեղափոխել այլ տարածք և առաջացնել անտառային կամ խոտածածկ տարածքների մեծ հրդեհ։ Հաճախ են դեպքերը, երբ խեշոր հրդեհներ սկսվում են հենց տերևների անզգուշորեն այրումից։

♻️ Ի՞նչ անել փոխարենը

Տերևներն օգտագործել հումուս կամ կոմպոստ պատրաստելու համար,

Թողնել ծառերի տակ՝ որպես բնական պարարտանյութ,

Տեղափոխել համայնքային աղբավայր կամ թափոնների վերամշակման տարածքներ։

❗️ Հարգելի քաղաքացինե´ր,
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է նաև օրենքով:

Խախտման դեպքում.

Քաղաքացիների նկատմամբ - նախազգուշացում կամ 50.000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ - 200.000 դրամ տուգանք:

25/11/2025

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է՝
Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։
Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:
Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։
Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում։

📌 Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է՝

Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։

Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:

Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։

Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում։

Photos from ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia's post 21/11/2025

Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով հանդես է եկել ելույթով պանելային քննարկման ժամանակ։ Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում թվային գործիքների կիրառման վերաբերյալ և հրավիրել ներկաներին՝ մասնակցելու 2026-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք -ին։

21/11/2025

Օրհուսի Կոնվենցիայի Կողմերի հանդիպումը նախատեսում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ՝ տեղեկատվության մատչելիություն, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցություն, արդարադատության մատչելիություն և միջազգային որոշումների կայացման գործընթացում հանրային ներգրավվածություն ոլորտներում։

📍Ժնևում մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպման ութերորդ նստաշրջանը

Կողմերի հանդիպումը նախատեսում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ՝ տեղեկատվության մատչելիություն, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցություն, արդարադատության մատչելիություն և միջազգային որոշումների կայացման գործընթացում հանրային ներգրավվածություն ոլորտներում։

Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի հետ՝ ապահովելու լիարժեք համապատասխանություն կոնվենցիայի դրույթներին։

Ինչպես նաև շեշտել է, որ ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է մշակվում, որտեղ ինկորպորացվել են համապատասխանության կոմիտեի առաջարկները։ Այն առաջիկայում կքննարկվի շահագրգիռ տարբեր կողմերի հետ։

11/10/2025

Ուշադրություն! Ի՞նչ անել օդի աղտոտվածության դեպքում!!!

‼️Ուշադրություն՝ Օդի Աղտոտվածություն

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։

🛑 Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

👃 Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

❤️ Սրտանոթային խնդիրների սրացում

👁️ Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

🧠 Գլխացավեր, հոգնածություն

👶 Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

✅ Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

✔️ Մնացե՛ք փակ տարածքում
Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
✔️Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։

✔️ Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում
Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։

✔️ Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը
Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
✔️ Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։

16/09/2025

🌍Սեպտեմբերի 16 - Օզոնային շերտի պահպանման միջազգային օր. Օզոնային շերտը պաշտպանում է Երկրի վրա կյանքը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումներից։ Նրա պահպանությունն առավել կարևոր է մարդկանց առողջության, կենսաբազմազանության և կայուն միջավայրի ապահովման համար։
🌞Միջազգային խմբակցության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը:

Photos 16/09/2025
Photos from ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia's post 16/09/2025
Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


46 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00