04/06/2026
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia, Government Organization, Abovyan 64, Yerevan.
Պահպանելով, արժևորելով և հանրահռչակելով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգությունը
Preserving, valuing, and promoting the intangible cultural heritage of the Republic of Armenia Այս էջը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության (ժողովրդական բանահյուuություն, լեզու, բարբառներ և խոuվածքներ, տեղանուններ, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշներ
04/06/2026
04/06/2026
03/06/2026
✅️ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով։
Նոր ընդգրկված տարրերն են՝
🌗 «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
🤰 «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
🥧 «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
🥛 «Խաբ ու խազ (կաթփոխ)»
🥁 «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
🏐 «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
🎶 «Թաք ծաղկեցավ» երգ
🫂 «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
🍴 «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
🐟 «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
🍽 «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
🪵 «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում
📷 Լուսանկարում` Գաթանախշիչներ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու
03/06/2026
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։
Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։
Նոր ընդգրկված տարրերի ցանկը՝ https://escs.am/am/news/36813
30/05/2026
27/05/2026
✅ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 11-րդ թողարկման մեջ տեղ է գտել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի անդրադարձը «Հիշողության թելեր» ծրագրին։
🧶 Ծրագիրը միավորում է սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու հայկական մշակութային ժառանգությունը։ Այն նպաստում է տարեցների սոցիալական ներառմանը և սփյուռքահայ երիտասարդների կապի ամրապնդմանը հայրենիքի հետ։
Դասերը վարում է ժողովրդական վարպետ Armine Khachatryanը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից։
27/05/2026
🌞 Թանգարանում կարելի է ոչ միայն դիտել, այլև ստեղծագործել, երգել ու պարել, բացահայտել նորը՝ ամենահետաքրքիր ձևով․ սիրված ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոցը վերադառնո՜ւմ է։
📅 Ե՞րբ | Հուլիսի 6-11-ը
🏛️ Որտե՞ղ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Երևան, Արշակունյաց 28)
👦👧 Ովքե՞ր կարող են մասնակցել | 7-14 տարեկանները
Ի՞նչ է սպասվում․
💫 ծանոթացում Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը,
💫 երաժշտական գիտելիքների զարգացում,
💫 Կոմիտաս Վարդապետի կերպարի բացահայտում՝ գրականության, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերում,
💫 նվագարանների առանձնահատկությունների ու
հնարավորությունների ուսումնասիրում,
💫 ստեղծագործական աշխատանք, երգ ու պար,
💫 մասնակցություն թիմային աշխատանքների,
💫 նոր ծանոթություններ և ընկերներ։
Մասնակցության համար երաժշտական կրթություն չի պահանջվում։
Մասնակիցներն ավարտին կստանան վկայականներ։
💳 Արժեքը՝ 35․000 ՀՀ դրամ (սնունդը ներառյալ)։
✅ Մասնակցության համար պարզապես լրացրե՛ք դիմում-հայտը․
https://tinyurl.com/avuc7szh
❗ Հայտերի ընդունման վերջնաժամկետ | Հունիսի 30
🌞 Սիրելի՛ դպրոցականներ, միացե՛ք մեզ՝ ունենալու այս ամռան ամենահիշարժան երաժշտական օրերը և մի նոր անկյունից բացահայտելու թանգարանը։
—
+374 (11) 570 570
[email protected]
#ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ #ԱմառայինԴպրոց #ԿրթականԾրագիր #ԿոմիտասիԹանգարանԻնստիտուտ #երաժշտություն
26/05/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Abovyan 64
Yerevan
0015
Opening Hours
| Tuesday | 09:30 - 18:00 |
| Wednesday | 09:30 - 18:00 |
| Thursday | 09:30 - 18:00 |
| Friday | 09:30 - 18:00 |
| Saturday | 10:00 - 18:00 |
| Sunday | 10:00 - 18:00 |
