Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA

Share

Welcome to the official page of the Commission on Television and Radio of the Republic of Armenia 🇦🇲

03/06/2026

🟢 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը։

💬 Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է ՀՌՀ-ի կողմից հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացություններին։

✔️ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ներկայացված մանրամասն պարզաբանումների համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ՀՌՀ հետագա գործունեությունում։

Photos from Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA's post 02/06/2026

📌 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, շահերի բախման հնարավոր ռիսկերը և հակակոռուպցիոն վարքագիծը» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է ՀՌՀ անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Զարինե Հայրապետյանը։

🗣️ «Ծառայողը պետք է գիտակցի, որ իր աշխատանքը կոչված է սպասարկելու հանրության շահը։ Ցանկացած որոշում կայացնելիս պետք է առաջնորդվել բացառապես հանրային շահով։ Որոշումների կայացումը պետք է զերծ լինի կողմնակալությունից, խտրականությունից կամ անձնական համակրություններից, հիմնվելով բացառապես օրենքի և փաստերի վրա»,- նշել է Հայրապետյանը։

✅ Քննարկման հիմնական թեմաներն էին՝

➡️Շահերի բախման կանխարգելումը,
➡️Նվերների ընդունման սահմանափակումները,
➡️Ռիսկերի բացահայտումը։

📢 Միջոցառման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության և քաղաքական չեզոքության հետ կապված հարցերը։

💬 Սեմինարի ավարտին Զարինե Հայրապետյանը պատասխանել է Հանձնաժողովի աշխատակիցների հարցերին։

Photos from Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA's post 01/06/2026

🟢 Բրյուսելում մայիսի 26-27-ը կայացել է «EuroDIG 2026» համաժողովը՝ «Եվրոպայի ձայները հանուն ինտերնետի ապագայի․ «eu» դոմեյնի 20-ամյակը և ինտերնետի կառավարման նոր դարաշրջանի մեկնարկը» խորագրի ներքո։

📍 Համաժողովին մասնակցել և առաջին օրը ելույթ է ունեցել ՀՌՀ նախագահի օգնական Լիլիա Սիմոնյանը։

📌 Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կարգավորումը, թվային ինքնիշխանությունը, կիբեռանվտանգությունը, տվյալների պաշտպանությունը, մեդիա և տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև թվային իրավունքների և ինտերնետի զարգացման հարցերը։

✅ Իր ելույթում Լիլիա Սիմոնյանն ընդգծել է վստահելի, թափանցիկ և ներառական թվային միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտադրելով կանխատեսող կառավարման, քաղաքացիական մասնակցության և հաշվետվողականության մեխանիզմների դերը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ արհեստական բանականության վրա հիմնված գործիքների մշակման ուղղությամբ, որոնք միտված են խախտումների առավել արագ և ճշգրիտ բացահայտմանը և հեռարձակման ոլորտի թափանցիկության բարձրացմանը։

✔️ EuroDIG-ը եվրոպական թվային քաղաքականության և ինտերնետի կառավարման առաջատար հարթակներից է, որը միավորում է պետական, մասնավոր, ակադեմիական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային ապագային վերաբերող առանցքային հարցեր։

01/06/2026

‼️ «ՇԱՆԹ»-ի և «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

⏩️ Ավելին՝ https://tvradio.am/2026/06/01/1/

#հռհ #Ընտրություններ2026 Показать меньше

#ՀՌՀ փոդքասթ․ զրուցել ենք Արփինե Բաբախանյանի հետ 30/05/2026

🎙️ "Ինչո՞ւ փակվեց Նուռ թիվին"- զրուցել ենք "Նուռ" հեռուստատեսության տնօրեն Arpine Machanents Babakhanyan-ի հետ․

#ՀՌՀ #Մեդիա #հռհփոդքաստ

#ՀՌՀ փոդքասթ․ զրուցել ենք Արփինե Բաբախանյանի հետ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սկսում է փոդքասթի ձևաչափով...

Photos from Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA's post 29/05/2026

📍 Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 63-րդ նստաշրջանը (մայիսի 21-22) տեղի ունեցավ Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում:

📃 Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
✔️Հասանելի դարձնել կոնտենտը բոլորի համար,
✔️ Մեդիա ծառայությունների դասակարգումն արագ զարգացող մեդիա դարում։

💬 Եվրոպական խորհրդի Ստրասբուրգի գրասենյակի ծրագրի ղեկավար Էվանջելիա Վասալուն խոսեց ԵԽ-ի նոր ծրագրերի մասին, մասնավորապես` Հայաստանում գործող «Խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրից, որի հիմնական շահառուն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է։

🇦🇲 ՀՌՀ պատվիրակությունը հադիպումներ է ունեցել իր միջազգային գործընկերների հետ, քննարկել համատեղ աշխատանքների և ծրագրերի իրականացումը։

✅ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) հաջորդ՝ 64-րդ նստաշրջանը, տեղի կունենա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։

27/05/2026

‼️ Հրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունը:

▶️ Ուժը կորցրած են ճանաչվել «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» («ՆՈՒՌ») և «ԱՐԱՆԵԱ» («ԱՐՄԱ ԹԻՎԻ») ՍՊԸ-երին տրամադրված լիցենզիաները:

⏩️ Մանրամասները՝ https://tvradio.am/2026/05/27/27-2/

#հռհ #Ընտրություններ2026

26/05/2026

‼️ ՀՌՀ-ն կոչ է անում հեռարձակողներին խստորեն պահպանել անկողմնակալության սկզբունքները, բացառել խտրականությունն ու ատելության խոսքը եվ ապահովել հավասար պայմաններ բոլոր 18 քաղաքական ուժերի համար։

Photos from Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA's post 25/05/2026

✅️ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը և ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը մայիսի 20-ին մասնակցել են Եվրոպայի խորհրդի և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի համատեղ կազմակերպած ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին։

📌 Աշխատաժողովին «Ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի և սեքսիստական վարքագծի մասին հաղորդելու լավագույն փորձը» թեմայով պանելային քննարկման բանախոսներից էր ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։

Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

#հռհ #Ընտրություններ2026

22/05/2026

🟢 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչին։

➡️ Մանրամասն հղումով՝ https://tvradio.am/2026/05/22/osce/

#հռհ #Ընտրություններ2026

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


28 Isahakyan Str
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00