Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանի պաշտոնական էջ
23/05/2026
Օհանավանը՝ իր ամբողջ ջերմությամբ…
Այսօր ունեցանք հարազատ, անկեղծ ու բաց զրույցներ։ Օհանավանցիները հենց այդպիսին են՝ աշխատասեր, հողին կապված, տեսակով հպարտ ու ներսից լույս տարածող մարդիկ։
Քարոզարշավի հերթական օրը խոսեցինք ամենանվիրականի՝ մեր երկրի խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ապագան կերտելու մասին:
Շնորհակալ եմ յուրաքանչյուր ժպիտի համար։ ❤️
19/05/2026
Այսօր ընդունել եմ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։
Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։
Քննարկել ենք Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։
Անդրադարձել ենք Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։
06/05/2026
Այսօր ընդունել եմ Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոյին։
Երկուստեք գոհունակությամբ նշել ենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն անցել է շատ բարձր մակարդակով՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը: Ընդգծել ենք «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն ենք հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը:
06/05/2026
Ընդունել եմ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին:
Գոհունակությամբ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները: Անդրադարձ ենք կատարել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:
Զրուցակցիս հետ նաև մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
06/05/2026
Այսօր ընդունել եմ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշել ենք օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:
Զրուցակցիս հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
06/05/2026
Ընդունել եմ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ գոհունակությամբ ընդգծել եմ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին:
06/05/2026
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել եմ «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը:
Նշել եմ, որ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:
Անդրադարձել եմ նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։ Նշել եմ, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում ընդգծել եմ, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։
03/05/2026
Ընդունել եմ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին:
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել ենք տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:
30/04/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Marshal Baghramyan Avenue , 24 Building
Yerevan
0019
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
