Սիրելի' ՀԱՅԵՐ,
Ստորև ներկայացնում ենք ՀԱՅՔ նախաձեռնության ֆեյսբուքյան նոր "ՀԱՅՔ" էջի հղումը։
Հին "ՀԱՅՔաղաքացի" էջը այս պահից սկսած դադարեցնում է իր գործունեությունը։
ՀԱՅՔ News & media website
Հանուն Ազգի Յուրաքանչյուրիս Քայլը /Шаг Каждого Ради Нации
Սիրելի' ՀԱՅԵՐ,
Ստորև ներկայացնում ենք ՀԱՅՔ նախաձեռնության ֆեյսբուքյան նոր "ՀԱՅՔ" էջի հղումը։
Հին "ՀԱՅՔաղաքացի" էջը այս պահից սկսած դադարեցնում է իր գործունեությունը։
ՀԱՅՔ News & media website
Հարգելի հայրենակիցներ,
«ՀԱՅՔ» նախաձեռնությունը հանդիպում է կազմակերպել քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվելու են․
1․ Հայաստանում Թավշյա հեղափոխության օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները․
2․ Իրավիճակը աշխարհում՝ մակրոքաղաքական մակարդակում (մարտահրավերներ, մրցակցություններ, հակամարտություններ, միտումներ)․
3․ Միջին և Մերձավոր Արևելքն այսօր։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19․00։
Հասցեն՝ Չարենցի 1։
Հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լուսաբանելու արդի քաղաքականության հրատապ խնդիրների վերաբերյալ բազմակողմանի վերլուծությունը։
Հ.Գ. Հանդիպմանը կարող եք հետևել ուղիղ եթերով 19:30-ին:
Հղումը կտեղադրվի էջում.
Ինչպես բոլորտ գիտեք, ՀԱՅՔ նախաձեռնության անդամներս պարտավորություն ենք ստանձնել զբաղվել արդեն հայտնի դարձած Զաիրա/Ալլա/ տատիկի խնդիրներով:
Նշեմ, որ ՄԵՆՔ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելով, կարողացանք լուծել տատիկի օթևանի հարցը, սակայն ՄԵՆՔ հայտարարել ենք, որ զբաղվելու ենք և արդեն զբաղվում ենք նաև այս դժբախտ պատմությանը իրավական լուծումներ տալով, քանզի վստահ ենք, որ տեղի է ունեցել խարդախություն:
Այս հայտարարությանը արձագանքել է մի մարդ, ով ՀԱՅՔ նախաձեռնության անդամներից մեկին բջջային հեռախոսահամարին անհայտ համարից զանգ է կատարել և փորձել է սպառնալ և զգուշացնել, որ մենք չզբաղվենք այս հարցի իրավական լուծումներով:
ՀԱՅՔ նախաձեռնության բոլոր անդամների անունից զգուշացնում եմ,որ եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է մեզ սպառնալ, կամ վախեցնել, ապա նա առնվազն կտրված է իրականությունից:
Մենք օրինապահ մարմինների միջոցով պարզելու ենք զանգ կատարողի անձը և պահանջենք, որպեսզի նա պատժվի օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե օրենքը չի գործի, ապա կկիրառենք հեղափոխական հնարավոր բոլոր լծակներն ու գործիքները:
Իդեպ, տատիկին խաբած և նրան ստորաբար բնակարանից զրկած խարդախները բացահայտվելու են և ոչ միայն իրավական պատասխանատվություն են կրելու այլև բարոյական ստորացման են առժանանալու ողջ ՀԱՅ ԱԶԳԻ կողմից:
Չճանաչեցիք զիմաստություն և զխրատ, դե ճանաչեք զբաններս ՀԱՅՔիյո:
Հարգելի ընկերներ և հետևորդներ ջան:Այսուհետև բոլոր ուղիղ եթերներս կլինեն ՀԱՅՔ նախաձեռնության էջով:
Խնդրում եմ միանալ ՀԱՅՔաղաքացի էջին, որպեսզի տեղեկացված լինեք մեր գործունեության մասին:
Մենք սկսում ենք...
Իդեպ ՀԱՅՔ-ը բաց է բոլորի համար՝ միացեք մեր նախաձեռնությանը: