💕Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ հարցեր են ամենից շատ հետաքրքրում երեխաներին առողջության մասին։
🤔Հունիսի 1-ին երեխաները մեկ օրով դարձան լրագրողներ և իրենց հարցերն ուղղեցին ՀՎԿԱԿ մասնագետներին։
NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն
Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանման թեմաների վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրում:
🎤👧🧒 Այս անգամ հարցերը տալիս են երեխաները։
Հունիսի 1-ին փոքրիկ լրագրողները ՀՎԿԱԿ մասնագետների հետ խոսեցին առողջ ապրելակերպի, պատվաստումների և առողջության պահպանման մասին։
🤔Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ հարցեր են ամենից շատ հետաքրքրում երեխաներին առողջության մասին։ 🤔
🎉Հունիսի 1-ին երեխաները մեկ օրով դարձան լրագրողներ և իրենց հարցերն ուղղեցին ՀՎԿԱԿ մասնագետներին։
👧👦Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում կազմակերպվել է մանկական մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողների դերում երեխաներն էին։
🎈🎈Փոքրիկները ՀՎԿԱԿ մասնագետներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը առողջ ապրելակերպի, պատվաստումների, հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման վերաբերյալ՝ ստանալով պարզ ու հասկանալի պատասխաններ։
✅Երեխաների առողջ ապագան սկսվում է գիտելիքից, տեղեկացվածությունից և ճիշտ ընտրություններից։
#մաս2
👧👦Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում կազմակերպվել է մանկական մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողների դերում երեխաներն էին։
🎈🎈Փոքրիկները ՀՎԿԱԿ մասնագետներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը առողջ ապրելակերպի, պատվաստումների, հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման վերաբերյալ՝ ստանալով պարզ ու հասկանալի պատասխաններ։
✅Երեխաների առողջ ապագան սկսվում է գիտելիքից, տեղեկացվածությունից և ճիշտ ընտրություններից։
#մաս1
31/05/2026
🚭 Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
✅2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»։
Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։
📊 Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։
STEPS հետազոտության տվյալներով՝
▪️ 18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ,
▪️ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5%,
▪️ կանանց շրջանում՝ 1.8%,
▪️ մեծահասակների 56.4%-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը,
▪️ 26.6%-ը՝ աշխատավայրում։
🚭 Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից։
30/05/2026
28/05/2026
26/05/2026
🦠 Էբոլայի իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում
2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ գրանցվել է՝
▪️ 904 կասկածելի դեպք
▪️ 119 կասկածելի մահ
▪️ 101 հաստատված դեպք
▪️ 10 հաստատված մահ
Հաստատված դեպքերը հիմնականում արձանագրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի, Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում։ Դեպքեր են գրանցվել նաև Բունիա և Գոմա քաղաքներում։
🔹 Ուգանդայում արձանագրվել է 7 հաստատված դեպք, այդ թվում՝ մահվան ելքեր։ Դեպքերի մի մասը կապված է առողջապահության ոլորտի աշխատողների և ճանապարհորդությունների հետ։
🔹 Տարածաշրջանի երկրներում ուժեղացվել են սահմանային և օդանավակայանային հսկողության միջոցառումները, իրականացվում են կոնտակտավոր անձանց հայտնաբերում և բժշկական մշտադիտարկում։
🔹 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ԵՄ/ԵՏՄ բնակչության համար վարակի ռիսկը գնահատում են շատ ցածր։ Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ճամփորդել նշված և հարևան երկրներ։
🇦🇲 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Mkhitar Heratsi 12
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
