Gardmank Գարդմանք

Gardmank Գարդմանք

Share

Գարդմանք (նաև Գարդման, Ուտիք, Հյուսիսային Արցախ), հայկա?

20/12/2024

Ոսկան Խունդկարյան (1882-1967), հայ ազատագրական գործիչ, ֆիդայի, եղել է Զորավար Անդրանիկի զինվորներից։

Ծնվել է 1882 թվականին, Գարդմանքի Սալեր գյուղում (Շամխորի շրջան): Մասնակցել է 20-րդ դարասկզբի ազատագրական մարտերին, եղել Անդրանիկ Օզանյանի զինվորներից։

Պատմում են, որ ինչ-որ մի տեղ (հավանաբար մարտի ժամանակ) ոտքը վնասվել է, ու դա փորձելով թաքցնել բոլշևիկների ղեկավարությունից, որպեսզի չբացահայտվի, ստել է թե ջաղացի տակ է մնացել։

📷 Եղվարդի Պատմություն

Photos from Gardmank Գարդմանք's post 29/03/2024

Չարեք (նաև՝ Չարեքաբերդ, Չարյաց բերդ) բերդ-ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդմանք գավառում, Գետաբեկ քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք, Շամխոր գետի վերին հոսանքի շրջանում, Չարեքավանքի մոտակայքում։

Ղևոնդ Ալիշանը, Սարգիս Ջալալյանցը և Մակար Բարխուդարյանը նույնացնում են 17-րդ դարում հիշատակվող Մամռոտ (Մամռուտ) բերդի հետ, որի ավերակները պահպանվել էին։ 1142 թվականին այն գրավել էր Գանձակի էմիրը, բայց հետագայում ազատագրել էին Զաքարյան Երկայնաբազուկները։ Վերանորոգվել էր 17-րդ դարում։

Photos from Gardmank Գարդմանք's post 29/03/2024

Շամխորի բերդը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդմանք գավառում, Շամխոր գետի ձախ ափին, բարձր լեռան վրա։ Հիշատակվում է վաղ միջնադարից։

06/11/2023

📷 Գետաշեն-Հյուսիսային Արցախ, 1990 թվական։

03/11/2023

Գյուղ գտնվում է մի նեղ ձորում, որտեղով հոսում է Գանձակ գետը։ Գյուղի հարավային կողմում կա մի մենաստան, որը կառուցել է Ոսկան Մելիքը։ Նրա անունով էլ գյուղը կոչվել է Ոսկանապատ, որը համանուն մելիքության կենտրոնն էր։ Գյուղի մոտ է գտնվում Ոսկանապատի Սուրբ Աստվածածին վանքը (Կուսանաց անապատ, 17-րդ դար)։

📷Ոսկանապատ գյուղը 1980-ական թվականներին։

Photos from Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ RAA Foundation's post 21/07/2021
20/07/2021

Գանձակի մոտ գտնվող հայկական Թարգմանչաց վանքը (այժմ՝ կիսավեր)։ Այս վանքում պահվելու շնորհիվ հայ մանրանկարչության նշանավոր ձեռագրերից մեկը` ՄՄ 2743, (1232 թ.) ստացել է «Թարգմանչաց Ավետարան» անունը։
Լուսանկարը Վենետիկի Սուրբ Ղազար վանքի արխիվից։
The Armenian Targmanchats (Translators') Monastery near Gandzak. Due to being kept in this monastery, one of the famous manuscripts of Armenian miniature painting (Ms 2743, 1232) was named "Targmanchats Gospel".

20/07/2021

Ալհարակ լեռը գտնվում է Մռավի լեռնաշղթայի հյուսիսային բազուկներից մեկի վրա, Գյոյգյոլ (Ելենդորֆ, Խանլար) քաղաքից հարավ:

Կիրակոս Գանձակեցու վկայությամբ 1140 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Ալհարակ լեռը փլվել և փակել է կիրճը՝ առաջացնելով Ալհարակ (Գյոյգյոլ) լճակը:

Ալհարակ լեռը գտնում է Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում։ 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից և մտնում է Գյոլգյոլի շրջանի մեջ։

01/07/2021

Հուսական նահատակ վանքը (նաև՝ Հուսական վանք, Ոսկան Ճգնավորի վանք, Ոսկանի վանք, Ոսկյանց վանք, մուսուլմանները կոչում են Բալաճըխ) միջնադարյան հայկական վանք է, որը գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանում, պատմական Մեծ Հայք Ուտիք նահանգում։ Գտնվում է Դաշբուլաղ գյուղից 0,5 կմ արևելք՝ Բադա (Լղարակ) և Չարդախլու գյուղերի միջև, ծովի մակերևույթից 1200 մ բարձրության վրա։

📜 Տապանաքար. ագուցված է եկեղեցու հարավային ճակատին.

Ես Պեկիխանս, որսին իմ Որոյ խանս, կանգնեցի սուրբ խաչս բարեխոս ի դուռն Տարս(աի)ճին:

«... գերեզմանաքար, որի վերայ նկարուած է մի ձիաւոր մարդ, որ ձեռքին ունէ բազէ. նորա ձիու առաջն էլ կանգնած է մի մարդ, գինու գաւն եւ հազրաբէշան ձեռին. նորանց կողքին, հացի սեղանի մօտ, երկու մարդ, որոնցից մինը դարձեալ գաւն և բաժակը ձեռքին գինի է լցնում եւ միւսը սազ ածում. նորանց կողքին էլ շամփրած խորովածը կրակի վերայ. քարի եզերքի վերայ գրված է ...»

Աղբյուրներ՝
1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 488-491.
2. Ճանապարհորդական յիշատակարան, հրատ. Քաջիկեան, էջ 87.

Want your business to be the top-listed Government Service in Gyandzha?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Gyandzha