Embassy of the Republic of Armenia to Canada

Embassy of the Republic of Armenia to Canada

Share

Official page of the Armenian Embassy to Canada, Cuba, the Dominican Republic & Jamaica.

06/01/2026

Dear all,

We are delighted to announce that the 🇦🇲 Embassy is opening its doors on Saturday, June 6 and Sunday, June 7, as part of Doors Open Ottawa to welcome visitors, who are interested in the architecture of the building and the rich history of Armenia.

Where: 7, Delaware Avenue
When: June 6, 10 a.m. - 4 p.m.
June 7, 10 a.m. - 4 p.m.

Did you know that the building received a “Heritage Designation” by the City Hall of Ottawa in 2007?

More:
https://canada.mfa.am/en/building/

Don't miss out on this wonderful opportunity!
See you during the weekend!

Doors Open Ottawa 2026, Embassy of Armenia | Portes ouvertes Ottawa 2026, Ambassade d'Arménie

Doors Open Ottawa - Portes ouvertes Ottawa


05/31/2026

Մեծ ուրախությամբ ՀՀ դեսպանությունում հյուրընկալեցինք հայ անվանի ծանրորդ Նազիկ Ավդալյանին։
Հանդիպման ընթացում վերջինս ներկայացրեց «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը, որոնք ուղղված են ՀՀ մարզերում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի առաջխաղացմանը։
Դեսպան Անահիտ Հարությունյանը ողջունեց և կարևորեց հիմնադրամի գործունեությունը՝ բարձր գնահատելով տիտղոսակիր հայուհու ներդրումը ՀՀ-ում սպորտի զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Ն․ Ավդալյանը ծանրամարտի Աշխարհի չեմպիոն է (2009թ․) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008թ․, 2016թ․)։

Armenian Diplomacy
Nazik Avdalyan

Photos from Embassy of the Republic of Armenia to Canada's post 05/27/2026

🇦🇲🤝🇨🇦 Մայիսի 25-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում մասնակցեց Հայկական ժառանգության ամսվան* նվիրված ամենամյա պաշտոնական միջոցառմանը։

Դեսպան Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշանակալի և ողջունելի անվանեց նահանգի օրենսդիր մարմնում վարչապետի ներկայությամբ հայկական ժառանգության հանրահռչակումը։
Վկայակոչելով Կանադայում բազմամշակույթ հասարակության մոդելի հաջողության առանձնահատկությունները՝ Ա. Հարությունյանն ընդգծեց, որ վերոնշյալ միջոցառմամբ ոչ միայն ներկայացվում է հայկական ժառանգությունը, այլև կարևորվում է հայկական համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։
Այդ համատեքստում ՀՀ դեսպանն շնորհակալություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանին վերջինիս դերակատարության և շարունակական ջանքերի համար։

Միջոցառմանը ներկա էին նաև Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը (Armenian Prelacy of Canada), Կանադահայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ եկեղեցու հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տ. Զարեհ ավ. քահանա Զարգարյանը (Armenian Diocese of Canada / Գանատահայոց Թեմ, Toronto Holy Trinity Armenian Apostolic Church), նահանգի կառավարության, խորհրդարանի բազմաթիվ անդամներ, այլ հոգևոր հայրեր, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։

* 2022թ. մարտին Օնտարիոյի խորհրդարանը միաձայն կերպով ընդունել է 105-րդ օրինագիծը, որով մայիսը նահանգում հռչակվել է Հայկական ժառանգության ամիս։ Օրինագիծը ներկայացրել էր նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանը։

Armenian Diplomacy

Aris Babikian
FordNation
Legislative Assembly of Ontario



05/21/2026

🍷 One of the World’s Premier Wine Destinations Opens Its Doors for the 10th Anniversary of Yerevan Wine Days

This June, the vibrant streets of Yerevan will transform into a massive open-air celebration for the landmark 10th anniversary of Yerevan Wine Days Festival (YWD26). From June 5-7, 2026, the heart of Armenia’s capital will be reclaimed by pedestrians for a three-day festival that has evolved from a local gathering into the city’s definitive modern cultural signature.

***
🍷 L’une des grandes destinations viticoles du monde ouvre ses portes: le 10e anniversaire des Yerevan Wine Days / Երևանի Գինու Օրեր

En juin, les rues d’Erevan se transformeront en une immense célébration du 10e anniversaire du festival des Yerevan Wine Days. Du 5 au 7 juin 2026, le cœur de la capitale arménienne sera entièrement rendu aux piétons pour trois jours de festivités. Au fil des années, cet événement est passé d’un rassemblement local à l’une des signatures culturelles contemporaines les plus emblématiques de la ville.

📌Այս տարի «Երևանի Գինու Օրեր»-ը նշում է իր 10–ամյակը։ Տասը տարի՝ լի էմոցիաներով, հիշողություններով ու մարդկանցով, ովքեր փառատոնը դարձրել են իրական տոն։

Ահա թե ինչու, այս տարի՝ 2026-ին, փառատոնը նվիրված կլինի հենց ՁԵԶ՝ Գինու Օրերի մարդկանց։ Նրանց, ովքեր տարեցտարի իրենց ներկայությամբ վերահաստատել են փառատոնի կարևորությունը, նրանց, ովքեր առաջին իսկ տարվանից դարձան փառատոնի համն ու հոտը։

📍 Հունիսի 5-ին, 6-ին և 7-ին Երևանի սիրտը կրկին կլցվի մարդկանց էմոցիաներով, հանդիպումներով ու ստեղծվող հիշողություններով, որոնց կհամեմեն գինին ու մշակույթը։

Ծրագրում՝

🔸 Գինու համտեսներ և բացառիկ ներկայացումներ
🔸 Վարպետաց դասեր և համադրման սեանսներ
🔸 Երաժշտական կենդանի կատարումներ
🔸 Թեմատիկ արվեստային ու մշակութային ակտիվություններ
🔸 Գործարար զրույցներ և #նեթվորքինգ
🔸 Արվեստ, արհեստ և ձեռքի աշխատանքների վարպետության դասեր
🔸 Հուշանվերների պատրաստում
🔸 Խաղեր, շահումներ և ուրախ ժամանց ընկերների հետ

‼️Փառատոնի մուտքն ազատ է։
Գինիներ համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին վայելելու փաթեթը»։

🔗Ձեռք բերել «Գինին վայելելու փաթեթը»՝ https://www.yerewinedays.am/product/individual-package/

Տասը տարի անց «Երևանի Գինու Օրեր»-ը դարձել է ավանդույթ, որը կենդանի է մեր բոլորի էմոցիաներով, հիշողություններով ու մասնակցությամբ։

✅Այս տարի ևս «Երևանի Գինու Օրեր» փառատոնի գլխավոր հովանավորն է Acba bank OJSC-ը, որը ներկայանում է Visa միջազգային վճարային համակարգի քարտերով։

❗Կհանիպենք Հունիսի 5-ին, 6-ին, 7-ին | 16։00-22։30

_______________

📌 В этом году "Винные Дни Еревана" отмечают свой 10-летний юбилей. Десять лет, наполненных эмоциями, воспоминаниями и людьми, которые превратили фестиваль в настоящий праздник.

Именно поэтому в 2026 году фестиваль посвящён вам - посетителям Винных Дней Еревана. Тем, кто из года в год своим присутствием подтверждает важность фестиваля, тем, кто с самого первого года стал его вкусом и атмосферой.

❗ 5, 6 и 7 июня сердце Еревана вновь наполнится эмоциями, встречами и новыми воспоминаниями, которые будут сопровождаться вином и культурой.

В программе:
🔸 Дегустации вин и эксклюзивные презентации
🔸 Мастер-классы и сессии по сочетанию вина и еды
🔸 Живые музыкальные выступления
🔸 Тематические художественные и культурные активности
🔸 Деловые встречи и #нетворкинг
🔸 Искусство, ремёсла и мастер-классы
🔸 Создание сувениров
🔸 Игры, розыгрыши и приятный отдых с друзьями

‼️ Вход на фестиваль свободный.
Для участия в дегустациях вин и розыгрышах необходимо иметь "Пакет Наслаждения Вином".

🔗 Приобрести "Пакет Наслаждения Вином": https://www.yerewinedays.am/ru/product/individual-package/

За эти десять лет "Винные Дни Еревана" стали традицией, которая живёт благодаря нашим общим эмоциям, воспоминаниям и участию.

✅Уже который год подряд главным спонсором фестиваля "Винные Дни Еревана" является Acba bank OJSC, который представлен картами международной платежной системы Visa.

❗Встретимся 5, 6 и 7 июня | 16:00–22:30

_______________

📌 This year, Yerevan Wine Days celebrates its 10th anniversary - ten years filled with emotions, memories, and the people who have turned the festival into a true celebration.

That is why in 2026 the festival is dedicated to you - the people of Yerevan Wine Days. Those who return year after year and reaffirm the importance of the festival, and those who have been part of its flavor and spirit since the very first year.

❗On June 5, 6, and 7, the heart of Yerevan will once again be filled with emotions, meetings, and new memories, accompanied by wine and culture.

Program highlights:
🔸 Wine tastings and exclusive presentations
🔸 Masterclasses and wine pairing sessions
🔸 Live music performances
🔸 Thematic art and cultural activities
🔸 Business talks and
🔸 Art, crafts, and hands-on workshops
🔸 Souvenir-making activities
🔸 Games, prizes, and fun with friends

‼️ Festival entry is free.
To participate in wine tastings and raffles, visitors need the Wine Enjoyment Package.

🔗 Get the “Wine Enjoying Package” here: https://www.yerewinedays.am/en/product/individual-package/

After ten years, Yerevan Wine Days has become a tradition - one that lives through our shared emotions, memories, and participation.

✅Once again this year the general sponsor of the Yerevan Wine Days festival is Acba bank OJSC, represented by Visa international payment system cards

❗We’ll meet on June 5, 6, and 7 | 16:00–22:30


05/20/2026

🇦🇲🤝🇨🇦 In an interview with The Canadian Press News, Anahit Harutyunyan, Ambassador of Armenia to Canada, noted that Canadian PM Mark Carney’s visit to marked an important step in Armenian-Canadian relations, creating positive momentum for translating political dialogue into concrete cooperation, including in trade and economic engagement, while also reflecting support for 🇦🇲 ’s democratic path, as well as its peace agenda.

Photo © THE CANADIAN PRESS/Justin Tang

05/18/2026

Did you know that 🇨🇦🇦🇲 Canadian-Armenian renowned photographer was the visionary & founder of Canadian Tulip Festival - Festival canadien des tulipes 🌷 ?
He proposed the idea to Ottawa Board of Trade before 1953.

These tulips are planted by the National Capital Commission annually near the Embassy of Armenia. 😍

Malak Karsh: "We had all these tulips, and I thought they belonged to all Canadians, so I thought we should create a tulip festival".

He remained Honorary president of the Tulip Festival until his death in 2001.

Officer of the Order of Canada (1996)
Key to the City (2000)

Make sure to also visit the Malak Karsh Memorial Garden, near the Canadian Museum of History.

Photo © Embassy of Armenia

Photos from Embassy of the Republic of Armenia to Canada's post 05/13/2026

🇦🇲🤝🇨🇦 Մայիսի 6-8-ը ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն աշխատանքային այց կատարեց Կանադայի Նովա Սքոշիա նահանգ 45 այլ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ միասին։ Այցը կազմակերպվել էր Կանադայի ԱԳ նախարարության կողմից և նպատակ ուներ ուսումնասիրել տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։

Մայիսի 6-ին ՀՀ դեսպանն իր գործընկերների հետ միասին հանդիպեց Նովա Սքոշիայի նահանգային իշխանություններին։ Հյուրերին ողջունեցին փոխվարչապետ (փոխնահանգապետ) Բարբարա Ադամսը, հինգ նախարարներ, նահանգային խորհրդարանի խոսնակը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման հնարավորությունների շուրջ։

Միլբրուքում տեղի ունեցավ հանդիպում նահանգային տարածքների բնիկ Միգըմահ ժողովրդի առաջնորդների հետ։ Հանդես գալով դեսպանների անունից՝ Անահիտ Հարությունյանը ողջունեց բնիկ Միգըմահ ժողովրդի շրջանային և տեղական առաջնորդներին։ Որպես հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ՝ ՀՀ դեսպանը, մասնավորապես, կարևորեց տեղաբնիկների պայքարը իրենց ավանդույթները և մշակույթը պահպանելու ուղղությամբ։

Նույն օրը տարբեր երկրների դիվանագետները Հալիֆաքսում մասնակցեցին Նովա Սքոշիայի լեյտենանտ-նահանգապետ Մայք Սեվըջի կողմից տրված ընդունելությանը։

Մայիսի 7-ին դեսպանները հանդիպեցին Նովա Սքոշիայի վարչապետ (նահանգապետ) Թիմ Հյուսթընի հետ։ Ա. Հարությունյանն իր առանձնազրույցում ընդգծեց, որ Հայաստանը հատուկ կապ է զգում Նովա Սքոշիայի հետ կանադացի մարդասեր Սարա Քորնինգի շնորհիվ, որը ծնունդով Յարմութից էր։

Մայիսի 7-8-ը բարձրաստիճան դիվանագետները ճանաչողական այցելություններ ունեցան դեպի նահանգի մի շարք նորարարական կենտրոններ և պատմական վայրեր, մասնավորապես՝

- «COVE» օվկիանոսի հարցերով նորարարական տեխնոլոգիական հաբ (Centre for Ocean Ventures and Entrepreneurship, COVE), որը գտնվում է Դարթմութում,
- ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցերով նորարարական աքսելերատորի հյուսիսամերիկյան գրասենյակ (NATO’s Defence Innovation Accelerator for the North Atlantic, DIANA), որը գտնվում է Հալիֆաքսում,
- Նովա Սքոշիայի առողջապահական նորարարական հաբ (Nova Scotia Health Innovation Hub), որը գտնվում է Հալիֆաքսում,
- Ներգաղթի կանադական թանգարան («21-րդ նավամատույց», Pier 21), որը գտնվում է Հալիֆաքսում,
- Հալիֆաքսի նավահանգիստ (PIER),
- Կենսաբանական գիտությունների հետազոտական ինստիտուտ, Ջրային հետազոտությունների լաբորատորիա (Aquatron) և Կանադական մարտկոցային նորարարական կենտրոն, որոնք գտնվում են Դալհուզիի համալսարանում (Հալիֆաքս)։

Armenian Diplomacy

Canada’s Foreign Policy—Global Affairs Canada
Tim Houston
Nova Scotia Government
Office of the Lieutenant Governor of Nova Scotia

Photos from Yerevan Dialogue 's post 05/11/2026

🇦🇲 Ararat Mirzoyan, Minister of Foreign Affairs of the Republic of Armenia:

“The storms we face today are not metaphorical - they are very real & systemic.

🌍With strategic vision and proper action, small nations can find their way through storms and shape their sovereign, peaceful and prosperous futures.”

05/08/2026

Ապրիլի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց երկրում հավատարմագրված կին դեսպանների խմբի՝ հյուր-բանախոսների հետ հերթական միջոցառմանը։

Հյուր-բանախոսներն էին Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղարներ Ռոբ Օլիֆանտը, Մոնա Ֆորթյեն և Կանադայի Միջազգային զարգացման հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Յասիր Նաքվին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու բանախոսներին Կանադայի արտաքին քաղաքականության առջև ծառացած վերջին մարտահրավերների և խնդիրների վերաբերյալ։

Կանադայում Մալայզիայի դեսպանությունը հյուրընկալեց վերոնշյալ միջոցառումը։

Armenian Diplomacy

Want your business to be the top-listed Government Service in Ottawa?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


7 Delaware Avenue
Ottawa, ON
K2P0Z2

Opening Hours

Monday 9am - 1pm
2:30pm - 6pm
Tuesday 9am - 1pm
2pm - 6pm
Wednesday 9am - 1pm
2pm - 6pm
Thursday 9am - 1pm
2pm - 6pm
Friday 9am - 1pm
2pm - 6pm