Permanent Delegation of Armenia to Unesco

Permanent Delegation of Armenia to Unesco

Partager

Բարի գալուստ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պաշտոնական էջ

Bienvenue sur la page Facebook officielle du XVIIe Sommet de la Francophonie que l'Arménie accueillera en 2018. Nous essayerons de fournir toutes les mises à jour sur les travaux préparatoires et sur la logistique du sommet.

Photos from Permanent Delegation of Armenia to Unesco's post 30/04/2026

Հայ ⬇️ EN ⤵️

Ապրիլի 29-ին առաջին անգամ նշվեց Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրը, որի առիթով անցկացված միջոցառումը համատեղ նախաձեռնվել էր Փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամների խմբի համանախագահներ Հայաստանի և Եվրոպական միության պատվիրակությունների կողմից։

Հայաստանի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 222-րդ նստաշրջանում ընդունված և Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում հաստատված որոշմամբ ապրիլի 25-ը հռչակվել է որպես Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր՝ ստանալով մեծ աջակցություն անդամ պետությունների կողմից։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, Գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդքեր Թալհան, Փոքր կզղի զարգացող պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և դեսպաններ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիման հանդես եկավ տեսաուղերձով:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ նվիրված Փոքր կղզի զարգացող պետությունների առջև ծառացած խնդիրներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրանց լուծմանը նպաստելու հնարավորություններին, որը վարում էին Հայաստանի և ԵՄ մշտական ներկայացուցիչները։

Իր խոսքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը նշեց, որ Փոքր կղզի զարգացող պետությունները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթ, և միևնույն ժամանակ խոցելի խմբերից են, էականորեն տարբերվում են այլ երկրների խմբերից՝ պայմանավորված փոքր տարածքով, աշխարհագրական մեկուսացվածությամբ, արտաքին շուկաներից բարձր կախվածությամբ և բնական աղետների, ինչպես նաև կլիմայի փոփոխության արագացող ազդեցությունների նկատմամբ ծայրահեղ զգայունությամբ։ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, լավ է հասկանում նման կառուցվածքային սահմանափակումների բնույթը, որոնց չեն բախվում ավելի մեծ և փոխկապակցված տնտեսությունները։

Միջոցառման ընթացքում Փոքր կղզի զարգացող պետությունները ներկայացրեցին իրենց հարուստ մշակութային բազմազանությունը՝ հանդես գալով երաժշտական և պարային կատարումներով, ինչպես նաև ներկայացնելով ազգային խոհանոցի առանձնահատկությունները։

EN ⬇️
On 29 April, the International Day for Small Island Developing States (SIDS) was commemorated for the first time. The event held on this occasion was jointly organized by the delegations of Armenia and the European Union, in their capacity as co-chairs of the Group of Friends of SIDS at UNESCO.

At Armenia’s initiative, a decision adopted at the 222nd session of UNESCO’s Executive Board and subsequently endorsed at the 43rd session of the General Conference proclaimed 25 April as the International Day for Small Island Developing States, garnering broad support from Member States.

The event featured remarks by UNESCO Director-General Khaled El-Enany, President of the General Conference Khondker M. Talha, as well as high-level officials and ambassadors of Small Island Developing States. A video message was delivered by Rabab Fatima, United Nations Under-Secretary-General and High Representative for Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States.

A panel discussion held as part of the event focused on the challenges faced by SIDS and on ways in which UNESCO can help address them. The discussion was moderated by the Permanent Delegates of Armenia and the European Union to UNESCO.

In his remarks, the Permanent Delegate of Armenia, Aram Hakobyan, underscored that Small Island Developing States—one of UNESCO’s priority yet particularly vulnerable groups—face structural constraints that distinguish them from other countries, including small size, geographic remoteness, heavy dependence on external markets, and extreme exposure to natural hazards and the accelerating effects of climate change. Armenia, as a landlocked developing country, understands what it means to face structural constraints that larger, more connected economies do not.

During the event, Small Island Developing States also showcased their rich cultural diversity through musical and dance performances, alongside presentations of their national cuisines.

Photos from ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia's post 29/04/2026
17/04/2026

Հայ ⬇️ Eng⤵️

Ապրիլի 13-ին մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 224-րդ նստաշրջանը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանը։ Նստաշրջանի բացմանը ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը՝ ընդգծելով Հայաստանի աջակցությունը բազմակողմանի դիվանագիտությանը։ Կարևորվել է կրթության հիմնարար դերը խաղաղության կառուցման և պահպանման գործում, ինչպես նաև վերահաստատվել Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին արտակարգ իրավիճակներում։

Eng ⬇️

On April 13, the 224th session of the UNESCO Executive Board commenced, in which Armenia is also participating as an observer.
At the opening of the session, Aram Hakobyan, Permanent Delegate of Armenia to UNESCՕ delivered remarks emphasizing Armenia’s support for multilateral diplomacy.
He also highlighted the fundamental role of education in building and sustaining peace, and reaffirmed Armenia’s support for UNESCO’s actions in emergency situations.

Photos from Permanent Delegation of Armenia to Unesco's post 07/04/2026

Հայ ⬇️ EN⤵️

Ապրիլի 1-ին կայացավ Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) բարեկամների խմբի հանդիպումը, որը համանախագահում էին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մշտական ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էր նաև ՓԿԶՊ հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Իգնասիո Իբանեսը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով ՓԿԶՊ երկրների առջև ծառացած մարտահրավերներին։ Մասնակիցները կարևորեցին այդ երկրների կարիքների միջազգային տեսանելիության բարձրացումը, միջազգային աջակցության խթանումը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Քննարկվեց առաջիկայում կայանալիք՝ Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրվան նվիրված միջոցառման անցկացումը՝ հիմնված 2025թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված համապատասխան բանաձևի վրա՝ որպես ՓԿԶՊ խնդիրների և առաջնահերթությունների նկատմամբ միջազգային ուշադրության բարձրացման կարևոր քայլ։

EN ⬇️

On April 1, the meeting of the Group of Friends of Small Island Developing States (SIDS) took place, co-chaired by the Permanent Delegates of the Republic of Armenia and the European Union, with the participation of the EU Special Envoy for SIDS, Ignacio Ibáñez.

During the meeting, a number of agenda items were discussed, focusing on the special challenges and vulnerabilities faced by the SIDS. Participants underscored the importance of enhancing the visibility of the needs of these countries, strengthening international support, and promoting the implementation of joint initiatives.

Discussions also addressed the organization of an upcoming event dedicated to the International Day for Small Island Developing States, proclaimed by the UNESCO General Conference in 2025 at the initiative of Armenia, as an important step toward increasing international attention to the issues and priorities of SIDS.

Photos from Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում's post 03/04/2026
Photos from Permanent Delegation of Armenia to Unesco's post 02/04/2026

Հայ ⬇️ Fr ⤵️

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։
Միջոցառումը համախմբել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և գործընկերների լայն շրջանակ՝ ընդգծելու ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի բազմազանությունն ու համաշխարհային նշանակությունը։
Հայաստանի մշտական ներկայացուցչությունն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց միջոցառմանը՝ ներկայացված լինելով նաև հայկական տաղավարով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում։

Fr ⤵️

Le 1er avril, un événement solennel consacré à la Journée internationale de la Francophonie s’est tenu à l’initiative du Groupe des ambassadeurs francophones auprès de l’UNESCO.
La célébration a rassemblé un large éventail de missions diplomatiques accréditées auprès de l’UNESCO, ainsi que des organisations internationales et des partenaires, mettant en lumière la diversité et la portée mondiale de la langue française et de la culture francophone.
La Délégation permanente de l’Arménie a pleinement participé à l’événement. L’Arménie a été notamment représentée par un stand arménien, qui a suscité un vif intérêt auprès des visiteurs.

01/04/2026

Հայ⬇️ Eng⤵️
Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 5-րդ արտահերթ նիստը, որին, որպես կոմիտեի անդամ, մասնակցել է նաև Հայաստանը։

Նիստը հրավիրվել էր Լիբանանի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու նպատակով։ Կոմիտեի որոշմամբ Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը աջակցություն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության առաջնահերթություններից է։



Eng⤵️
On 1 April Armenia, as a Member of the UNESCO Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict, participated at the 5th Extraordinary Session of the Committee.

The meeting was convened at the initiative of Lebanon, with the aim of ensuring the protection of cultural property amid ongoing tensions in the region. By decision of the Committee, 39 cultural sites located in Lebanon were granted "Enhanced Protection" status.

In his statement, the Permanent Delegate of the Republic of Armenia expressed support for the initiative, emphasizing that the protection of cultural heritage in situations of armed conflict is a priority for the international community.

Photos from Permanent Delegation of Armenia to Unesco's post 30/03/2026

Հայ⬇️ Eng⤵️
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը մարտի 24–26-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը, ինչպես նաև Կրթության գլոբալ մշտադիտարկման 2026թ․ զեկույցի մեկնարկին նիրված նախարարական հանդիպմանը։
Հանդիպման շրջանակում նախարարի տեղակալը մասնակցել է բարձր մակարդակի քաղաքական քննարկման՝ նվիրված կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդրին։ Իր ելույթում փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ձեռքբերումները՝ ընդգծելով կրթության հասանելիության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերը՝ հատկապես խոցելի, տեղահանված և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
Զեկույցում Հայաստանը առանձնացվել է ներառական կրթության ոլորտում արձանագրած նշանակալի առաջընթացի համար, որը ներկայացվել է որպես օրինակելի փորձ ներառական և հասանելի կրթական համակարգ ձևավորելու հարցում։

Eng⤵️
Deputy Minister of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, Araksia Svajyan, participated in the 6th Annual Meeting of the UNESCO Global Education Coalition held in Paris from March 24–26, as well as in the ministerial meeting dedicated to the launch of the 2026 Global Education Monitoring Report.
Within the framework of the meeting, Deputy Minister took part in a high-level policy discussion focused on the challenge of out-of-school children. In her remarks, the she presented the reforms and achievements in the field of inclusive education in Armenia, highlighting ongoing efforts to ensure access to education, especially for vulnerable, displaced children and those with special educational needs.
In the report, Armenia was highlighted for its significant progress in inclusive education, presented as a model example in building an inclusive and accessible education system.

24/02/2026

Eng⬇️Рус⬇️

🗓️ Փետրվարի 24
📍 Ժնև

🔷 ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանմանն ուղղված քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը:

Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական ամրապնդման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մարդու իրավունքների թեմատիկային հատկացվող նշանակությանը։

🔗 https://www.mfa.am/hy/press-releases/2026/02/24/Mirzoyan_T%C3%BCrk/13793

Eng⬇️

🗓️ February 24
📍 Geneva

🔷 On the margins of the session of the UN Human Rights Council, Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan had a meeting with the UN High Commissioner for Human Rights Volker Türk.

Ararat Mirzoyan and Volker Türk exchanged views on priorities in the field of human rights protection, current challenges facing the international human rights system, and the key directions of cooperation.

Minister Mirzoyan presented Armenia's approaches regarding the further institutionalization of the peace established between Armenia and Azerbaijan. Continuous consolidation of peace, steps aimed at promoting an atmosphere of trust, as well as addressing the problems of the conflict-affected population and humanitarian issues were also touched upon.

During the meeting, the importance of active cooperation toward strengthening democratic resilience and trust in human rights protection institutions was emphasized. The significance attached to human rights themes within the framework of the 17th Conference of the Parties to the UN Convention on Biological Diversity (COP17) to be held in Armenia later this year were also touched upon.

🔗 https://www.mfa.am/en/press-releases/2026/02/24/Mirzoyan_T%C3%BCrk/13793

Рус⬇️

🗓️ 24 февраля
📍 Женева

🔷 В рамках заседания Совета ООН по правам человека министр иностранных дел Армении Арарат Мирзоян встретился с Верховным комиссаром ООН по правам человека Фолькером Тюрком.

Арарат Мирзоян и Фолькер Тюрк обменялись мнениями по приоритетам в сфере защиты прав человека, современным вызовам, стоящим перед международной системой прав человека, а также по основным направлениям сотрудничества.

Министр Мирзоян представил подходы Республики Армения в вопросе дальнейшей институционализации мира, установленного между Арменией и Азербайджаном. Были затронуты вопросы последовательного укрепления мира, шаги по продвижению атмосферы доверия, а также пути решения проблем населения, пострадавшего от конфликта, и вопросов гуманитарного характера.

На встрече была подчеркнута важность активного взаимодействия, направленного на последовательное укрепление демократической устойчивости и доверия к институтам защиты прав человека. Также было отмечено значение, придаваемое тематике прав человека в рамках 17-й Конференции сторон Конвенции ООН о биологическом разнообразии (COP17), которая состоится в Армении в текущем году.

🔗 https://www.mfa.am/ru/press-releases/2026/02/24/Mirzoyan_T%C3%BCrk/13793

24/02/2026
Vous voulez que votre entreprise soit Service Du Gouvernement la plus cotée à Paris ?

Cliquez ici pour réclamer votre Listage Commercial.

Emplacement

Téléphone

Adresse


9 Rue Viète
Paris
75017

Heures d'ouverture

Lundi 09:00 - 18:00
Mardi 09:00 - 18:00
Mercredi 09:00 - 18:00
Jeudi 09:00 - 18:00
Vendredi 09:00 - 18:00