Լուսահանություն 2026 Երուսաղեմ
Երուսաղէմ Երուսաղէմ Jerusalem Jerusalem Արտակ Սրկ Թադեւոսյան
Յարութեան Տաճար
Ներկաների հուզառատ հայացքների ներքո գմբեթը, արքայական վեհությամբ, դանդաղ բարձրանում էր դեպի երկինք՝ դառնալով անսասան հավատքի կենդանի վկայություն։ Այն խոյանում էր վեր՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև յուրաքանչյուրի հոգում՝ հիշեցնելով այն ճշմարտությունը, որ որտեղ կա հայ, այնտեղ երբեք չի մարում Լուսավորչի կանթեղը։ Աղոթքներն ու օրհնությունները լցրեցին ամբողջ տարածքը՝ ներշնչելով ներկաներին այն զգացողությամբ, թե երկինքը բացվել է, և Հարուցյալ Փրկիչն Ինքն է օրհնում այդ խորհրդավոր պահը։
07/02/2026
ՇՆՈՐՀԵԱ ՄԵԶ, ՏԷՐ (հատված)
Շնորհիր մեզ, Տեր,
այս գիշեր քո երկնային խաղաղությունն ու
քո Սուրբ Խաչի ամենահաղթ զորությամբ պահիր մեզ թշնամական պատրանքներից։
Իմ փրկության Տեր Աստված, գիշեր-ցերեկ աղաչում եմ քեզ.
թող աղոթքներս առջեւդ ընդունելի լինեն, ականջալուր եղիր դրանց
Քո պաշտպանությունը թող մեզ վրա լինի։
Սուրբ Խաչիդ զորությունն առաքիր, որ ամեն ժամ պահպանի մեզ։
Արժանի արա, Տեր, այս գիշերը խաղաղությամբ անցկացնելու եւ առանց մեղքերի պահիր մեզ։
Մեզ հետ է մեր Տեր Աստվածը, իմացեք անհավատներ եւ դուք պիտի պարտվեք, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ այս պիտի լսեք աշխարհի բոլոր ծագերում, որ Աստված մեզ հետ է։
Եւ հզորացյալներդ պիտի պարտվեք, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ թեկուզեւ դարձյալ զորանաք, դարձյալ պարտության եք մատնվելու, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ այն չարամտությունները որ խորհում եք, խափանում է Տերը, քանզի Աստված մեզ հետ է...
Եւ փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից ամեն
05/01/2026
Քրիստոս ծնավ և Հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս🙏🏻🤍
Աստծո Միածին Որդին մեր փրկության համար աշխարհ եկավ՝ ծնվելով Կույս Մարիամից: Առանց լքելու երկինքը Նա մարմնացավ և մարդացավ՝ կատարելապես միավորվելով մարդկային բնության հետ և ընդունելով նրա բոլոր հատկանիշները՝ բացի մեղքից (տե՛ս Հավատո հանգանակ): Այս անապական ծննդյամբ Աստվածորդին դարձավ նաև Մարդու Որդի՝ սկիզբ դնելով մարդկության հոգևոր ծննդյանն ու նորոգությանը:
Քրիստոսի ծնունդը կենդանի խորհրդանիշն էր Նրա անճառելի խոնարհության, որով Նա իջավ երկնային փառքից՝ բնակվելու մեղքով ապականված աշխարհում. Նա ծնվեց Բեթղեհեմի մի քարայրում՝ կենդանիների համար պատրաստված մսուրում [տե՛ս Ղուկ. 2.7], քանզի տիեզերքի Արարիչը աշխարհ եկավ՝ ոչ թե թագավորելու, այլ ծառայելու համար ընկած մարդկությանը, որպեսզի նրան ոտքի կանգնեցնի: Ինչպես ասում են վարդապետները, Նա ծնվեց անփառունակ և աղքատիկ վայրում, որպեսզի մեր հանցապարտ բնության աղքատությունն ու անփառունակությունը լցնի Իր երկնային փառքով ու հարստացնի շնորհի լեցունությամբ:
Սակայն որքան անփառունակ էր Փրկչի ծնունդը և տակավին անհայտ՝ աշխարհին, այնքան մեծ էր այս համատիեզերական իրադարձության արձագանքը երկնքում, որտեղ հրեշտակների ողջ բազմությունն օրհներգում էր՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» [Ղուկ. 2.14]. քանզի աշխարհ էր գալիս Փրկիչը, որ Իր տնօրինություններով պիտի քավեր մարդկության մեղքերը և մարդկանց հաշտեցներ Հայր Աստծո հետ
29/12/2025
Մեղքերի ներման աղոթք
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից ևոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը ևնվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից ևզարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհիավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբև բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին ենհամբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվմեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմերկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմարդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին,սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելովխաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիրհանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադարՔո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով,չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալուՔո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դողտանջանքների ահից, կենաց ճանապարհ և
անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և
միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
18/10/2025
Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում:
Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն և սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար:
Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր:
Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ:
Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթևանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և նույնը մեզ խոստացար:
Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Armenian Orthodox Patriarchate Road
Jerusalem
14235
