Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն / Embassy of Armenia to India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն / Embassy of Armenia to India

Share

Official page of the Embassy of Armenia to India, Sri Lanka, Bangladesh and Nepal

Photos from ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն's post 03/06/2026
Photos from Enterprise Armenia's post 03/06/2026
28/05/2026
28/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։

Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։

Թեպետ Առաջին Հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։

Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։

Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։

Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։

Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։

Տոնդ շնորհավո՛ր, Հանրապետություն:

Photos from ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia's post 26/05/2026
25/05/2026
Photos from Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն / Embassy of Armenia to India's post 22/05/2026

🗓️Մայիսի 22
📍Կատմանդու
♦️ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Նեպալի ԱԳ նորանշանակ նախարար Շիսիր Քանալի հետ:

Հանդիպմանը դեսպան Վ. Աֆյանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով իրավական շրջանակի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման կարևորությունը: ՀՀ դեսպանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP ուղի» նախագծերի վրա՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու հաստատված խաղաղության պայմաններում դրանց լիարժեք շահագործումը։ Հանդիպմանն առանձնանշվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընթացիկ փոխգործակցության նշանակության մասին:

Նեպալի ԱԳ նախարարը փոխադարձել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարի վերաբերյալ ՀՀ դեսպանի մտքերին՝ իր կողմից առանձնացնելով լայն համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները։

Ելնելով շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանման սեփական առաջնահերթություններից՝ Նեպալի ԱԳ նախարարն ընդունելի է համարել ՀՀ դեսպանի առաջարկը՝ բարձր մակարդակով մասնակցելու Երևանում կայանալիք COP17 համաժողովին։

Նույն օրը դեսպան Վ. Աֆյանն աշխատանքային ճաշի ձևաչափով քննարկումներ է ունեցել «Ambassadors Club» կազմակերպության անդամների հետ:

ENG⬇️
🗓️ May 22
📍 Kathmandu
♦️ Armenian Ambassador Vahagn Afyan met with Nepal’s newly appointed Foreign Minister Shisir Khanal.

During the meeting, Ambassador Afyan spoke about the prospects for developing bilateral relations, emphasizing the importance of expanding the legal framework, deepening trade and economic ties, and promoting regional connectivity. The Armenian Ambassador drew his counterpart’s attention to the “Crossroads of Peace” and “TRIPP Route” projects, stressing that among the priorities of the Armenian government are the unblocking of the region’s economic infrastructure and its full operation under conditions of established peace. The meeting also highlighted the importance of ongoing cooperation within international organizations.

Nepal’s Foreign Minister echoed the Ambassador’s views regarding the prospects for expanding bilateral relations, particularly highlighting broad areas for cooperation such as tourism and information technology.

Based on Nepal’s own priorities regarding environmental protection and biodiversity conservation, the Foreign Minister accepted the Armenian Ambassador’s proposal for high-level participation in the COP17 conference to be held in Yerevan.

On the same day, Ambassador Afyan also held discussions over a working lunch with members of the “Ambassadors Club” organization.

Photos from Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն / Embassy of Armenia to India's post 21/05/2026

🗓️Մայիսի 21
📍Կատմանդու
🔻Նեպալում տեղի է ունեցել ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը:

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը միջոցառման առթիվ իր ելույթում, բարձր գնահատելով Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոս Կիրան Մալլայի գործունեությունը, անդրադարձել է երկու երկրների հնագույն քաղաքակրթական պատմամշակութային հարուստ ժառանգությանն ու զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման խոստումնալից հնարավորություններին: Դեսպան Վ. Աֆյանը նշել է նաև, որ երկու երկրների միջև դինամիկ կերպով համագործակցություն է ծավալվում միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Նեպալը շարունակում են աջակցել կառուցողական երկխոսությանը, խաղաղ համակեցությանը, կայուն զարգացմանն ու ազգերի միջև փոխադարձ հարգանքին։

Նույն օրը կազմակերպված ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանն իր խոսքում, անդրադառնալով արագ փոփոխվող միջազգային պայմաններում անկախությունը, ինքնիշխանությունն ու խաղաղ զարգացումը կարևորող երկրների միջև համագործակցության նշանակությանը, հույս է հայտնել, որ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես հարթակ, առավել ամուր ինստիտուցիոնալ կապերի խթանման և տարբեր նախաձեռնությունների աջակցության համար, նպաստելով երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։

Նեպալի ԱԳՆ ներկայացուցիչ' արարողակարգի վարչության պետ Կումար Ռաջ Քարելն ու ՀՀ պատվավոր հյուպատոսը իրենց հերթին ևս անդրադարձել են գրասենյակի գործունեության հետագա դերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև սերտ համագործակցության հաստատման ներուժին: Երկու երկրների ընդհանրությունների առումով ընդգծվել է հնագույն քաղաքակրթությունների, կենսունակ ժողովրդավարությունների և խաչմերուկային տեղադիրքերի, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում ակտիվ մասնակցության մասին։

Երեկոյին մասնակցում էր Նեպալի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելը։ Միջոցառումներին ներկա էին Նեպալի կառավարության, դիվանագիտական կորպուսի, գործարար շրջանակների և լրատվականների ներկայացուցիչներ։
Ցուցադրվել են https://armenia.travel/ տեսահոլովակից հատվածներ: Բեմադրվել են Նեպալի ազգային պարային կատարումներ:

🇦🇲🤝🇳🇵

ENG⬇️
🗓️ May 21
📍 Kathmandu
🔻 An official opening ceremony of the Honorary Consulate of the Republic of Armenia in Nepal took place.

In his remarks at the event, Armenian Ambassador Vahagn Afyan highly praised the activities of Armenia’s Honorary Consul in Nepal, Kiran Malla, and referred to the rich ancient civilizational, historical, and cultural heritage of the two countries, as well as the promising opportunities for deepening cooperation in tourism, education, information technologies, trade, investment, agriculture, renewable energy, and culture.
Ambassador Afyan also noted that Armenia and Nepal are dynamically developing cooperation within international organizations, where both countries continue to support constructive dialogue, peaceful coexistence, sustainable development, and mutual respect among nations.

During the reception organized the same day, the Ambassador, referring to the importance of cooperation between countries that value independence, sovereignty, and peaceful development amid rapidly changing international conditions, expressed hope that the Honorary Consulate would serve as a platform for promoting stronger institutional ties and supporting various initiatives, thereby contributing to the further strengthening of friendship between the two peoples.

Representing Nepal’s Ministry of Foreign Affairs, Chief of Protocol Kumar Raj Kharel and the Honorary Consul also addressed the future role of the consular office and the potential for establishing closer cooperation between the two countries in areas of mutual interest. Among the similarities between the two countries, they emphasized their ancient civilizations, vibrant democracies, strategic crossroads locations, as well as active participation in international peacekeeping missions.

The evening reception was attended by the Chief of the Army Staff of Nepal, General Ashok Raj Sigdel. Representatives of the Government of Nepal, the diplomatic corps, business circles, and media organizations were also present at the events.
Excerpts from videos featured on Armenia Travel were screened.
Traditional Nepali dance performances were staged.

20/05/2026

ENG⤵️
Աշխարհի առաջատար գինու ուղղություններից մեկը բացում է իր դռները «Երևանի գինու օրերի» 10-ամյակի առթիվ:

Հունիսի 5-7-ը Երևանի կենտրոնական փողոցները պատրաստվում են կրկին հյուրընկալել տարվա գլխավոր զբոսաշրջային և մշակութային իրադարձությունը։ Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնն անցկացվում է հոբելյանական՝ 10-րդ անգամ՝ խոստանալով նոր էմոցիաներով ու վառ ակնթարթներով լեցուն երեք տոնական օր։ Տասնամյա պատմություն ունեցող այս միջոցառումը դարձել է հարթակ, որտեղ հանդիպում են հայկական գինեգործության լավագույն ավանդույթներն ու ժամանակակից քաղաքային մշակույթը՝ համախմբելով հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից։

One of the World’s Premier Wine Destinations Opens Its Doors for the 10th Anniversary of Yerevan Wine Days

This June, the vibrant streets of Yerevan will transform into a massive open-air celebration for the landmark 10th anniversary of Yerevan Wine Days Festival (YWD26). From June 5-7, 2026, the heart of Armenia’s capital will be reclaimed by pedestrians for a three-day festival that has evolved from a local gathering into the city’s definitive modern cultural signature.


https://www.facebook.com/share/1Fty8gefxe/?mibextid=wwXIfr

Want your business to be the top-listed Government Service in Delhi?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Armenia Street, D-133, Anand Niketan
Delhi
110021

Opening Hours

Monday 10am - 5pm
Tuesday 10am - 5pm
Wednesday 10am - 5pm
Thursday 10am - 5pm
Friday 10am - 5pm