06/02/2026
ENG ⬇️
Հունիսի 2-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Քոթանջյանն ընտրվեց ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 1-ին կոմիտեի (զինաթափում և միջազգային անվտանգություն) փոխնախագահ։ Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքերը կոմիտեի աշխատանքներում ներդրում ունենալու և միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար։
On 2 June Mr. Arsen Kotanjyan, Counsellor of the Permanent Mission of Armenia to the UN was elected as Vice-Chair of the UN General Assembly First Committee for 81st session. Armenia will put its utmost efforts to contribute to the work of the Committee and will cooperate closely with all partners to advance international security and disarmament agenda.
06/02/2026
ENG ⬇️
2026թ. Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) գործառնական հատվածի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթներով՝ Գլխավոր քարտուղարի հետ Քառամյա քաղաքականության համապարփակ վերանայման (QCPR) իրականացման վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսությանը, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Մշտական համակարգողների (RC) համակարգի վերաբերյալ երկխոսության ընթացքում։
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ընդգծեց ուժեղ, պատշաճ ֆինանսավորվող և արձագանքող ՄԱԿ զարգացման համակարգի կարևորությունը, որը կկարողանա աջակցել երկրներին՝ դիմակայելու գնալով ավելի բարդ և փոխկապակցված մարտահրավերներին։ Նա կարևորեց Մշտական համակարգողների առանցքային դերը՝ ՄԱԿ ազգային գրասենյակների միջև համակարգվածության, համահունչության և արդյունավետության ամրապնդման գործում՝ միաժամանակ շեշտադրելով ինչպես ՄԱԿ զարգացման համակարգի, այնպես էլ Մշտական համակարգողների համակարգի համար համարժեք, կանխատեսելի և կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը։
Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է կենտրոնանան ազգային մակարդակով սահմանված առաջնահերթություններին աջակցության ամրապնդման և երկրների, մասնավորապես կառուցվածքային խոցելիություններ ունեցող և հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առանձնահատուկ կարիքներին արձագանքելու վրա՝ արագացնելու 2030 օրակարգի նպատակների իրականացման առաջընթացը։
At the 2026 ECOSOC Operational Activities for Development Segment, Ambassador Paruyr Hovhannisyan, Permanent Representative of Armenia to the United Nations, delivered statements during the High-Level Dialogue with the Secretary-General on the implementation of the Quadrennial Comprehensive Policy Review (QCPR) and the Dialogue with the Deputy Secretary-General on the Resident Coordinator (RC) system.
In his remarks, Ambassador Hovhannisyan underscored the importance of a strong, adequately funded and responsive United Nations development system capable of supporting countries in addressing increasingly complex and interconnected challenges. He highlighted the central role of Resident Coordinators in strengthening coordination, coherence and effectiveness across United Nations Country Teams, while stressing the need for adequate, predictable and sustainable financing for both the UN development system and the RC system.
He also emphasized that ongoing discussions under the UN80 Initiative should remain focused on enhancing support for nationally defined priorities and responding to the specific needs of countries, particularly those facing structural vulnerabilities and countries in special situations, to accelerate progress towards the 2030 Agenda.
05/29/2026
ENG ⬇️
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ «Պահպանելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները և ուժեղացնելով ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգը» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
Իր ելույթում, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ հարաճող աշխարհաքաղաքական լարվածության և վստահության նվազման պայմաններում առանցքային նշանակություն ունի վերահաստատել հանձնառությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ իրավահավասարությունը, պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հանդեպ հարգանքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, և վեճերի խաղաղ կարգավորումը երկխոսության, միջնորդության և դիվանագիտության միջոցով։
Անդրադառնալով կանխարգելիչ դիվանագիտության առաջմղման անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է հանուն խաղաղության կրթության դերակատարությունը փոխադարձ ընկալման, հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ամրապնդման համատեքստում, միևնույն ժամանակ՝ պայքարելով բռնության, այլատյացության և ատելության դեմ։
Հավելվեց, որ Հայաստանը նախաձեռնել և ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ՝ խաղաղ, արդար և ներառական հասարակությունների ամրապնդման համար կրթության ողջ ներուժի բացահայտմանը միտված միջազգային ջանքերի մեկտեղման նպատակով։
H.E. Mr. Paruyr Hovhannisyan, Ambassador, Permanent Representative of the Republic of Armenia to the United Nations, made a statement at the UN Security Council Open Debate on «Upholding the Purposes and Principles of the UN Charter and Strengthening the UN-centered International System».
In his remarks the Permanent Representative of Armenia highlighted that at a time of growing geopolitical tensions and declining trust, it is essential to reaffirm the core principles of the Charter of the United Nations, including sovereign equality, respect for the territorial integrity and political independence of states, the non-use of force or threat of force, and the peaceful settlement of disputes through dialogue, mediation and diplomacy.
In the context of the need to invest more in prevention, Ambassador Hovhannisyan stated that Armenia recognizes the role of education for peace in promoting mutual understanding, respect, tolerance and human rights, while countering violence, xenophobia and hate.
In this regard, it was underscored that Armenia has initiated and presented the UN General Assembly draft resolution entitled “Education for Peace” with the view to consolidate global efforts to fully unlock the potential of education in fostering peaceful, just and inclusive societies.
05/23/2026
ENG ⬇️
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցեց «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտություններում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
Անհանգստությամբ նշելով ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ Ժիրայր Անանյանը հավելեց, որ միջազգային մարդասիրական մուտքի մերժումն՝ այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, միջազգային ներկայության կրճատումը և ազատ մամուլի ու անկախ քաղաքացիական հասարակության ձայների ճնշումը դժվարացնում են տուժած բնակչության պաշտպանության կարիքների հասցեագրմանը միտված ջանքերը։
Նշյալի համատեքստում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՄԱԿ, վերջինիս մասնագիտացված կառույցների և ԿԽՄԿ հետ համագործակցությամբ, շարունակել է հասցեագրել տուժած բնակչության՝ ներառյալ ավելի քան հարյուր հազարավոր փախստականների առջև ծառացած հումանիտար հետևանքները։
Ամփոփելով՝ ընդգծվեց, որ իրավական պարտավորությունների և գործնական իրողությունների միջև անդունդը կարող է նեղացվել միայն ՄԱԿ ԱԽ և միջազգային հանրության համակարգված և սկզբունքային ներգրավվածության միջոցով։
At the UN Security Council Open Debate dedicated to «Protection of civilians in armed conflict», Mr. Zhirayr Ananyan, Deputy Permanent Representative of the Republic of Armenia to the United Nations, made a statement expressing a pressing concern over the inhuman and degrading treatment of prisoners of war and civilians adding that the denial of international humanitarian access, including for the International Committee of the Red Cross, the reduction of international presence and suppression of voices of free media and independent civil society further complicate efforts to address the protection needs of the affected populations.
In this context, the Deputy Permanent Representative of Armenia to the UN stressed that in cooperation with the United Nations and its specialized agencies and the ICRC, the Government of the Republic of Armenia has been addressing the remaining grave humanitarian consequences for the affected population, including over one hundred thousands of refugees.
In conclusion, it was stressed that the gap between legal obligation and operational reality can be narrowed only through coordinated and principled engagement by the Security Council and the international community.
05/22/2026
ENG ⬇️
Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, Նյու Յորքի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գրասենյակի հետ համագործակցությամբ, կազմակերպել է «Հավակնություններից դեպի գործողություն. կենսաբազմազանության կառավարման և ֆինանսավորման ամրապնդում» խորագրով կլոր սեղան քննարկում։
Քննարկմանը մասնակցել են անդամ պետությունների, ՄԱԿ համակարգի, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ՝ մտքեր փոխանակելու կենսաբազմազանության կառավարման ամրապնդման, ֆինանսավորման մոբիլիզացման և Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջխաղացման շուրջ՝ Երևանիում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանին (COP17) ընդառաջ։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի առաջիկա նախագահող երկիր, «Գործողություն հանուն բնության» խորագրի ներքո։ Նա ընդգծեց հանձնառություններից իրականացման անցնելու կարևորությունը, այդ թվում՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, կենսաբազմազանության կառավարման ամրապնդման, ֆինանսական միջոցների մոբիլիզացման, ներառական մասնակցության ապահովման, ինչպես նաև կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի և կայուն զարգացման գործընթացների միջև ավելի մեծ համահունչության ապահովման միջոցով։ Հայաստանը նաև ընդգծել է COP17-ին ընդառաջ լայն քաղաքական ներգրավվածության ապահովման կարևորությունը, այդ թվում՝ նախատեսվող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովի միջոցով։
Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ բոլոր գործընկերների հետ ներառական, թափանցիկ և գործնական արդյունքների վրա միտված համագործակցությանը՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման առաջխաղացման նպատակով։ Քննարկումը կարևոր հնարավորություն էր՝ Երևանում COP17-ին ընդառաջ ձևավորելու անհրաժեշտ քաղաքական թափ և վերահաստատելու համատեղ հանձնառությունը՝ կենսաբազմազանության ոլորտում գլոբալ հավակնությունները վերածելու կոնկրետ գործողությունների։
On the occasion of the International Day for Biological Diversity, the Permanent Mission of Armenia to the United Nations, in partnership with the Konrad Adenauer Foundation New York Office, convened a roundtable entitled “From Ambition to Action: Strengthening Biodiversity Governance and Financing.”
The discussion brought together representatives of Member States, the United Nations system, civil society and other stakeholders to exchange views on strengthening biodiversity governance, mobilizing finance, and advancing implementation of the Kunming-Montreal Global Biodiversity Framework in the lead-up to CBD COP17 in Yerevan.
Opening the discussion, Permanent Representative of Armenia to the United Nations H.E. Mr. Paruyr Hovhannisyan outlined Armenia’s priorities as incoming President of COP17 under the theme “Taking Action for Nature,” emphasizing the importance of moving from commitments to implementation, including through the first Global Review of collective progress under the Global Biodiversity Framework, stronger biodiversity governance, enhanced resource mobilization, inclusive participation, and greater coherence across biodiversity, climate, land degradation and sustainable development processes. Armenia also highlighted the importance of ensuring broad political engagement in the lead-up to COP17, including through the planned Leaders’ Summit on Biodiversity.
As host of COP17 of the Convention on Biological Diversity, Armenia remains committed to working in an inclusive, transparent and action-oriented manner with all partners to advance practical outcomes for biodiversity conservation and sustainable development. The discussion served as an important opportunity to build momentum toward COP17 in Yerevan and reinforce the shared commitment to translating global biodiversity ambition into concrete action.
05/19/2026
ENG ⬇️
Օմբուդսմենի հաստատությունների անկախության ամրապնդման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկմանը ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Վենետիկի և Փարիզի սկզբունքներին, որոնք կարևոր հիմք են օմբուդսմենի հաստատությունների անկախության, հեղինակության և արդյունավետության ապահովման համար։
Պատվիրակությունն ընդգծեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում՝ նշելով, որ հաստատությանը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից շնորհվել է ամենաբարձր՝ «A» դասի կարգավիճակ։
Անդրադարձ կատարվեց նաև հաստատության իրավական շրջանակի բարելավմանն ուղղված շարունակական բարեփոխումներին։ Նշվեց, որ 2025թ. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունների ավելի քան 70%-ը պետական մարմինների կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվել է։
At the High-level Panel on Strengthening the Independence of Ombudsman Institutions, the delegation of Armenia reaffirmed Armenia’s commitment to further advancing its national human rights architecture in line with international standards, including the Venice Principles and the Paris Principles, which provide an essential framework for safeguarding the independence, credibility, and effectiveness of Ombudsman institutions.
The crucial role of the Human Rights Defender of Armenia in the promotion and protection of human rights was underscored, noting that the institution has been granted the highest “A” status accreditation by the Sub-Committee on Accreditation of the Global Alliance of National Human Rights Institutions (GANHRI).
The delegation presented the ongoing reforms aimed at improving the legal and regulatory framework of the institution. It was noted that in 2025, more than 70% of the recommendations issued by the Human Rights Defender were fully or partially implemented by State bodies.
05/15/2026
ENG ⬇️
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հատուկ նիստին՝ «Էներգետիկ և մատակարարման հոսքերի պաշտպանության ապահովում» թեմայով, որը նվիրված էր գլոբալ զարգացման վրա միջազգային առևտրի, էներգետիկ և մատակարարման շղթաների վրա աճող անկայունության հետևանքներին։
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կենսական շահագրգռվածությունն իր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ ընդգծելով դեէսկալացիայի, դիվանագիտության և միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք հարգման հրատապ անհրաժեշտությունը, միաժամանակ մատնանշելով տարածաշրջանային ճգնաժամերի ավելի լայն հետևանքները գլոբալ առևտրի, կապակցվածության և տնտեսական կայունության վրա։
Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ նա ընդգծել է, որ տարանցիկ ուղիների խաթարումները, վառելիքի և էներգետիկ գնաճը, ինչպես նաև խորացող տնտեսական անորոշությունը անհամաչափորեն ազդում են կառուցվածքային խոցելիություններ ունեցող երկրների վրա։ Նա կոչ է արել ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ մատակարարման շղթաների դիմակայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև զարգացող երկրներին ժամանակին և մատչելի միջազգային ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով։
Permanent Representative of Armenia to the United Nations, H.E. Mr. Paruyr Hovhannisyan, delivered remarks at the ECOSOC Special Meeting on Safeguarding Energy and Supply Flows, focused on the global development implications of growing instability affecting international trade, energy and supply chains.
Ambassador Hovhannisyan reiterated Armenia’s vital interest in peace and stability in its neighbourhood, emphasizing the urgent need for de-escalation, diplomacy and full respect for international humanitarian law, while underlining the broader consequences of regional crises for global trade, connectivity and economic stability.
Highlighting Armenia’s perspective as a landlocked country, he stressed that disruptions to transit corridors, rising fuel and energy costs, and growing economic uncertainty disproportionately affect countries facing structural vulnerabilities. He called for strengthened international cooperation to enhance the resilience and predictability of supply chains, support diversified transport and energy routes, and ensure timely and affordable international financial support for countries.
05/12/2026
ENG ⬇️
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միավորման ու Վայրի բնության պահպանության ընկերակցության համակազմակերպմամբ Նյու Յորքում կայացավ «Մեկ աշխարհ, մեկ առողջություն. բերելով միջազգային և գիտական կոնսենսուսը քաղաքականության քննարկումների տիրույթ» խորագրով միջոցառումը։
Անդրադառնալով ՄԱԿ ԳԱ նախագահի կողմից ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ Պարույր Հովհաննիսյանի` Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացի համակարգող նշանակվելու հանգամանքին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նկատեց, որ ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը մասնակցել է ս.թ. ապրիլի 7-ին Լիոնում կայացած «Մեկ Առողջություն» գագաթնաժողովին՝ մարդկանց, կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի առողջության միասնականության համատեքստում վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը «Մեկ առողջություն» օրակարգին։
2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքների համատեքստում՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն ուրվագծեց Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթություններն՝ առանձնանշելով, որ հայաստանյան նախագահությունը սատարելու է գործնական քայլերին միտված քննարկումները, խրախուսելու է Կոնվենցիայի կողմերի և շահառուների միջև կառուցողական ներգրավվածությունն, ինչպես նաև ձգտելու է Կոնվենցիայի իրագործման, մոնիթորինգի և վերանայման գործընթացների ներդաշնակության առաջմղմանը։
Միջոցառմանը ելույթներով նաև հանդես եկան ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժ.Բոննաֆոնտն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նյույորքյան գրասենյակի ղեկավար Վ.Օբերմայերը, «Մեկ առողջություն» գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Ա.Շոմուզոն, ՄԱԿ անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
The Permanent Missions of Armenia and France to the UN, as well as Wildlife Conservation Society (WCS), and International Union for Conservation of Nature (IUCN) co-organized event in New York titled “One World, One Health: Bringing international and scientific consensus into policy discussions”.
Reflecting on the designation of H.E. Mr. Paruyr Hovhannisyan, Permanent Representative of the Republic of Armenia, as a Co-Facilitator for the intergovernmental negotiations on the Political Declaration on Pandemic Prevention, Preparedness and Response (PPPR) by the President of the United Nations General Assembly, Mr. Zhirayr Ananyan, Deputy Permanent Representative of Armenia to the UN, stated that Minister of Healthcare of the Republic of Armenia Anahit Avanesyan participated in One Health Summit in Lyon on 7 April 2026 stressing that in the context of interconnectedness of the health of humans, animals, plants and ecosystems Armenia is committed to the One Health agenda.
In the context of the seventeenth meeting of the Conference of the Parties to the Convention on Biological Diversity (COP17), which will be hosted in Armenia this October, the Deputy Permanent Representative of the Republic of Armenia to the United Nations presented the priorities of the Armenian Presidency emphasizing that it will support action-oriented discussions, facilitate constructive engagement among Parties and stakeholders, and promote coherence across processes related to implementation, monitoring, and review under the Convention.
Ambassador Jérôme Bonnafont, Permanent Representative of France to the UN; Mr. Werner Obermeyer, Director of the World Health Organization Office at UN; Mr. Anthony Chaumuzeau, Secretary General of the One Health Summit; as well as representatives of the UN Member States and civil society participated in the event.
05/12/2026
ENG ⬇️
Մայիսի 11-ին, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համագործակցությամբ, անցկացվել է 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին նվիրված հանդիպում։
Ճեպազրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը ներկայացրել են COP17 նախագահության տեսլականը, համաժողովի հիմնական բովանդակային առաջնահերթությունները և կազմակերպչական նախապատրաստական աշխատանքները։
Ճեպազրույցի ընթացքում ընդգծվել է COP17-ի կենտրոնական դերը՝ Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման գործում, ներառյալ դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման միջոցով։ Քննարկումները նաև անդրադարձել են կենսաբազմազանության ֆինանսավորմանը, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների բովանդակալից մասնակցության ապահովմանը, բնապահպանական գործընթացների միջև ավելի ամուր սիներգիաների խթանմանը, ինչպես նաև «Գործողություն հանուն բնության» խորագրի ներքո Երևանում լայն և ներառական մասնակցության ապահովման գործնական կազմակերպչական հարցերին։
On 11 May, a briefing for Member States on preparations for the 2026 UN Biodiversity Conference (COP17), to be held in Armenia in October, was organized in cooperation with the Permanent Mission of Armenia to the United Nations, the Secretariat of the Convention on Biological Diversity and the United Nations Environment Programme.
During the briefing, H.E. Ambassador Paruyr Hovhannisyan, Permanent Representative of Armenia to the United Nations, and CBD Executive Secretary Astrid Schomaker delivered presentations outlining the Presidency’s vision, key substantive priorities and logistical preparations for the conference.
The briefing highlighted COP17’s central role in advancing implementation of the Kunming–Montreal Global Biodiversity Framework, including through the first global review of collective progress in its implementation. Discussions also focused on biodiversity finance, the meaningful participation of Indigenous Peoples and Local Communities, stronger synergies across environmental processes, and practical arrangements to ensure broad and inclusive participation in Yerevan under the theme “Taking Action for Nature.”
05/08/2026
ENG ⬇️
Ս.թ. մայիսի 5–8-ը Նյու Յորքում տեղի ունեցավ Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումը (IMRF)՝ նվիրված Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականացման առաջընթացի գնահատմանը։
ՀՀ պատվիրակությունը գլխավորեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես եկավ ֆորումի ընդհանուր քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս մասնակցեց նախարարական կլոր սեղանին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջազգային չափանիշներին համահունչ միգրացիայի կառավարման համակարգի շարունակական արդիականացմանը։ Ելույթներում ներկայացվեցին միգրացիայի ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ֆորումի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաև հարակից միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։
The second International Migration Review Forum (IMRF) took place in New York from 5 to 8 May 2026, dedicated to reviewing progress of the implementation of the Global Compact for Safe, Orderly and Regular Migration (GCM).
The delegation of Armenia was headed by Mr. Armen Ghazaryan, Deputy Minister of Internal Affairs of the Republic of Armenia. The Deputy Minister delivered statements during the general debate and the ministerial round table, reaffirming Armenia’s commitment to the modernization of its migration management system in line with international standards. The delegation presented the reforms undertaken by Armenia in the field of migration and the steps being taken to strengthen cooperation with international partners.
During the Forum, the Armenian delegation also participated in a number of side events and held bilateral meetings with several delegations.